Մատչելի հղումներ

Տապալվեց թիավարելով աշխարհի շուրջը պտույտ կատարելու փորձը


Ճապոնիայի ծովային փրկարարները ծովից դուրս են բերել բրիտանացի մի ճանապարհորդի, որը Խաղաղ օվկիանոսը միայնակ անցնելու ռեկորդ էր փորձում սահմանել։
Սարահ Աութենը փորձում էր
Խաղաղ օվկիանոսը թիավարելով անցնել իր վեց եւ կես մետրանոց, հատուկ սարքավորված նավակով՝ Գուլիվերով, երբ հայտնվեց ուժեղ փոթորիկների մեջ։ Նավակից նրան դուրս են բերել Ճապոնիայի սահմանապահ ուժերը։

Աութենին տեղափոխել են հիվանդանոց՝ պարզելու համար, թե արդյոք չի կրել առողջական խնդիրներ։


Այսպիսով կիսատ մնաց երկրագնդի շուրջը թիավարելով 8334 կմ անցնելով ռեկորդ սահմանելու Աութենի ճանապարհորդությունը։
26-ամյա բրիտանացին իր քաղաքից դուրս էր եկել ապրիլ ամսին եւ այս ընթացքում կայակով, նավակով ու հեծանվով Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Ճապոնիայի միջով անցել 18 հազար կմ։

XS
SM
MD
LG