Երեքշաբթի, 22 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 11:20

Աշխարհ

Կուբայի նախագահ է վերընտրվել Ռաուլ Կաստրոն

Նախագահ Ռաուլ Կաստրոյի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում իրականացվել են սահմանափակ ծավալի բարեփոխումներ

x
Արմեն Հովհաննիսյան
Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի նախագահի, իսկ 52-ամյա Միգել Դիաս-Քենել Բերմուդեսը հաստատվել է երկրի փոխնախագահի պաշտոնում:
 
Սպասվում է, որ նախագահական այս ժամկետը կլինի Ռաուլ Կաստրոյի զբաղեցրած հնգամյա պաշտոնական վերջին ժամկետը:
 
Ընտրությունների օրվա սկզբին Կուբայի պաշտոնաթող եղած նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն հանդես է եկել ուղերձով երկրի մայրաքաղաք Հավանայում անցկացված Ազգային ժողովի նիստի ժամանակ, որի մասնակիցները հոտնկայս ողջունել են վերջինին:
 
Ռաուլ Կաստրոն, որը 2008 թվականին երկրի առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր վատառողջ եղբայր Ֆիդելին, կոչ է արել երկրի նախագահի և Կոմունիստական կուսակցության առաջնորդներին ընտրել հնգամյա երկու ժամկետով: 81-ամյա նախագահն ուրբաթ օրը նշել է պաշտոնից իր հնարավոր հեռանալու մասին:
 
Նախագահ Կաստրոյի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում իրականացվել են սահմանափակ ծավալի բարեփոխումներ, որոնց թվում են եղել տեղափոխման և մասնավոր սեփականության նկատմամբ կիրառվող սահմանափակումների աստիճանական թուլացումը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք». Օբամաi
|| 0:00:00
...
 
🔇
X
21.07.2014
«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք», - հայտարարել է Օբաման՝ շեշտելով սակայան զինադադարի անհրաժեշտությունը։ Պաղեստինյան կողմի զոհերի թիվը հասել է 500-ի, որոնց թվում կա 100 երեխա։ Իսրայելի կողմից ևս գրանցել է վեջին 8 տարիների ընթացքում մեկ օրվա ընթացքում ամենամեծ զոհերի թիվը։