Շաբաթ, 13 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 12:46

    Տարածաշրջան

    Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաքվում. «Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները»

    Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում մասնակցել է «Ասիայի քաղաքական կուսակցությունների գիտաժողով»-ին, որին հրավիրված է եղել՝ որպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ

    «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյան               «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյան
    x
    «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյան
    «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյան
    «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկարողանան հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները:
     
    Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին մեկնել էր Բաքու` մասնակցելու Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող «Ասիայի քաղաքական կուսակցությունների գիտաժողովին»-ին, որին հրավիրված է որպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ:
     
    Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սխալ է օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է «բռնազավթում»-ը:
     
    «Նման տերմինաբանության համաձայն, հայկական հողերի մեծամասնությունը նույնպես բռնազավթվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արցախյան հակամարտության պատճառը եղել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ:
     
    «Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները: Դա տեղի կունենա, երբ կողմերից յուրաքանչյուրը սկսի հասկանալ, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն արտահայտվել և հայտարարել իրենց ինքնության մասին: Պետք է հարգել միմյանց, դիմացինի ինքնությունը և մշակութային ժառանգությունը», - ասել է Հովհաննիսյանը:
     
    «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը անդրադարձել է նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցին: « Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների խնդիրները և 400 հազար հայ փախստականների իրավունքները, որոնք վտարվել են Բաքվից և Սումգայիթից: Նրանք բոլորն իրավունք ունեն վերադառնալ իրենց հողերը, այդ թվում` ադրբեջանցիներն անկախ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը` Թուրքիա»,- ասել է Հովհաննիսյանը:
     
    Եզրափակելով Բաքվում լրագրողների հետ հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին ընդունելության համար և հույս հայտնել, որ կկարողանա այցելել հայկական եկեղեցի և հանդիպել Բաքվում բնակվող հայերի հետ:
     
    Արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Բաքվում արված հայտարարություններին՝ Ադրբեջանի կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովն ասել է, թե «Հայաստանի նախկին արտգործնախարարի կողմից արված հայտարարություններն անհիմն են»:
     
    «Անկախ այն բանից, թե ինչ է ասել նախկին արտգործնախարարը, ՄԱԿ-ը, եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները և միջազգային հանրությունն ընդհանրապես, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ու դրա համանախագահները բազմիցս շեշտել են Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված հողերի շուրջ առկա փաստերը և բացեիբաց հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին», - ասել է  «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովը:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանը ավելացնում է ներկայությունը Բալկաններումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    12.02.2016
    Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում՝ քարոզչության, տնտեսական ներդրումների եւ մշակութային ազդեցության միջոցով:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.