Երկուշաբթի, 08 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 03:40

    Հայաստան

    Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին

    «Սա ես անում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն և մեղք այսօրվա իրավիճակի համար»



    Հայաստանի «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է Հայաստանում 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին:
     
    Կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում Հովհաննիսյանը նշել է, թե այս քայլի դիմել է «որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն և մեղք այսօրվա իրավիճակի համար, ինչպեսև ուզում է մասնակցել դրա հաղթահարմանը, ապաքինմանն ու թողությանը»:
     
    «Հավաքական թեկնածության այս հայտի մասնակցության հրավեր եմ հղում Հայաստանի շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, իրավունքի պաշտպաններին և քաղաքական կուսակցություններին, բոլոր հայերին ու հայաստանցիներին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը` դա մեկի կուսակցական սեփականություն չէ, այլ Հայաստանի Հանրապետությունն է, որի նախագահն անձնական օրինակով, ընտանիքով, շրջապատով, գործընկերներով պետք է կրի, առաջին հերթին, օրենքի ողջ ուժը` և´ խստությունը, և´ պատասխանատվությունը», - ասել է Հովհաննիսյանը:
     
    «Ես կրում եմ իմ քայլերի, իմ նախաձեռնությունների, իմ խոսքերի ողջ պատասխանատվությունը, բայց մի բան, որ ես չեմ հանդուրժել երբեք և չեմ հանդուրժելու ո՛չ ինձանից, ո՛չ իմ մերձավորներից, ո՛չ նախագահներից կամ ընդդիմադիր գործիչներից, կուսակցապետերից կամ շտաբի պետերից՝ դա սուտն ու կեղծիքն է, որն արվում և ուրացվում է, կրկնվում և խորացվում է` անգամ ժողովրդի մեջ մեղսակցության որոնմամբ: Ես դա չեմ հանդուրժելու», - նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
     
    «Եթե առաջիկա ընտրությունները լինեն 1991 թվականից այսկողմ առաջին անգամ ազատ, արդար, ոչ թե միջազգային, այլ հայկական չափանիշներին համապատասխան, Հայաստանը կունենա նոր նախագահ կամ նվազագույնը` առանց չակերտների լուրջ մրցակցություն», համոզվածություն է հայտնել Հովհաննիսըան՝ հավելելով. «Իսկ եթե չեղան, ես պատրաստ եմ քաղաքացիական մեր պայքարը տանել ոչ թե մինչև վերջ, որովհետև վերջը շատ հեռու է, այլ մինչև ժողովրդին պատկանող, ժողովրդին վայել հաղթանակ: Եթե ժողովուրդը` մեր երկրի տերը, դա ցանկանա և պատրաստ լինի, ի վերջո, իր գործն ու խոսքը մեկ անել»:
     
    «Սա իմ համեստ առաջարկն է Հայաստանի ժողովրդին և քաղաքացիներին: Ես մեկ անգամ, միայն մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու, և այլևս` երբեք», - եզրափակել է իր հայտարարությունը «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.