Երկուշաբթի, 08 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 20:44

    Հայաստան

    Պուտինը շնորհավորել է Սարգսյանին

    «Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի բնակչության շրջանում Սերժ Սարգսյանի բարձր հեղինակության մասին»

    x
    Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
     
    Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:
     
    Նախագահ Պուտինը Սերժ Սարգսյանին նաև շնորհավորական ուղերձ է հղել: Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, նշել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի բնակչության շրջանում Սերժ Սարգսյանի բարձր հեղինակության մասին, նրա ղեկավարության ներքո իրականացվող սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականության ակտիվ աջակցության մասին:
     
    «Ռուսաստանի նախագահը  վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական հարաբերությունները տարեցտարի կամրապնդվեն ու կխորանան՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների», - եզրափակում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.