Կիրակի, 07 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 05:11

    Եվրոպա

    Պուտինը սատարել է ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից Ռուսաստանի երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը

    Ռուսաստանի նախագահը զայրույթ է արտահայտել այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի բազմաթիվ դատարաններ մեղադրական չեն ներկայացրել այն զույգերին, որոնց խնամքի տակ եղած որդեգրած երեխաները մահացել են

    x
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանի երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը:
     
    Մոսկվայում հինգշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը որպես «հուզական արձագանք» է որակել Պետդումայի կողմից վերջերս հավանության արժանացրած օրինագիծը, որն ընդունվել է՝ ի պատասխան մարդու իրավունքների խախտումների հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների  նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին Միացյալ Նահանգներում ընդունված օրենքի:
     
    Նախագահ Պուտինն այնուամենայնիվ «համապատասխան» է անվանել Պետդումայի կողմից ձեռնարկված գործողությունները:
     
    Մամուլի ասուլիսի ընթացքում նախագահ Պուտինը զայրույթ է արտահայտել այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի բազմաթիվ դատարաններ մեղադրական չեն ներկայացրել Ռուսաստանում ծնված երեխաներին որդեգրած զույգերին այն բանից հետո, երբ երեխաները, լինելով վերջիններից խնամքի տակ, մահացել են: Պուտինի զայրույթն առաջացրել է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի պաշտոնյաներին արգելվել է որպես դիտորդ ներկա գտնվել  նման դատավարությունների ընթացքում:
     
    Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումն արգելող՝ այսպես կոչված «Դիմա Յակովլևի օրենքի» նախագիծը Պետդումայի քննարկմանն էր ներկայացվել ԱՄՆ-ում «Սերգեյ Մագնիտսկու» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: «Սերգեյ Մագնիտսկու» օրենքով նախատեսվում է մուտքի արտոնագրային և տնտեսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ:
     
    «Սերգեյ Մագնիտսկու օրենքի» ընդունմանն ի պատասխան մշակվող օրենսդրությունը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հավանության արժանանալու դեպքում, Ռուսաստանում Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից երեխաների որդեգրման արգելքը ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.