Մատչելի հղումներ

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման երկու նոր եղանակ


prostate cancer
prostate cancer
Շագանակագեղձի քաղցկեղը ամերիկացի տղամարդկանց շրջանում քաղցկեղի երկրորդ ամենատարածված տեսակն է և քաղցկեղից մահվան երկրորդ խոշորագույն պատճառը:

Ալաստար Մաքաուլին Նյու Յորք Թայմս թերթի արվեստի բաժնի գլխավոր քննադատն է: Նրա կյանքի սովորական ընթացքը խախտվեց, երբ բժիշկները նրա մոտ շագանակագեղձի քացկեղ հայտնաբերեցին:
«Անմիջական արձագանքը սրտի բաբախումների արագացումն էր: Դրան չես կարող պատրաստ լինել՝ անկախ դրա բոլոր նախանշանների», - ասում է Մաքաուլին:

Սակայն ռոբոտային վիրահատության միջոցով քաղցկեղը հեռացնելը բժիշկներն այժմ համատեղում են C-O-2 լազերի հետ: Ճշգրիտ, ցածր ջերմաստիճանով լազերը ազատում է և պահպանում շագանակագեղձի շուրջ նյարդերը: Դա նվազեցնում է անմիզապահությունը և սեռական երկրորդային հետևանքները: Առայժմ արդյունքները ցույց են տվել, որ վեց ամսվա ընթացքում տղամարդկանց 75 տոկոսի մոտ վերականգնվել է սեռական ֆունկցիան։

«Եթե հնարավոր է քիչ ձգել նյարդը, փոքր վնասվածք պատճառել, ապա հնարավոր է հիվանդների սեռական կարողությունը վերականգնել ավելի արագ», - ասում է Կոլումբիայի համալսարանի ռոբոտական վիրահատության բաժնի տնօրեն Քեթան Բադանին:

Բժիշկ Միտչել Անշերի նոր կլինիկական հետազոտությունն օգտագործում է պատկերին հետևելու միջոցով ճառագայթային բուժման մեթոդը, որի դեպքում շագանակագեղձի վրա ուղղվում է սովորականից ավելի մեծ ծավալի ճառագայթում: Լազերն ուղղելով ճիշտ քաղցկեղային հյուսվածքի վրա և պաշտպանելով այլ օրգանները՝ հնարավոր է ոչնչացնել ավելի շատ քաղցկեղային բջիջներ ավելի կարճ ժամանակում:
«Ճառագայթման ավելի մեծ չափաբաժին շագանակագեղձին և ավելի փոքր չափաբաժին դրա շուրջ հյուսվածքներին, ասենք՝ միզապարկին և ուղիղ աղիքին», - ասում է բժիշկ Անշերը:

Ալաստարի վիրահատությունը թույլ տվեց, որ նա գրի նաև քաղցկեղի այդ խնդիրների մասին:
«Այդ մասին խոսելով այնքան շատ մարդկանց հետ, որքան հնարավոր է, ով եղել է այդ իրավիճակում, դա օգնում է, որ քեզ միայնակ չզգաս», - ասում է նա:

Բարձր չափաքանակով ճառագայթում բարձր տեխնոլոգիական վիրահատման միջոցով:
«Վի-Սի-Յու Մեսի» քաղցկեղի հետազոտության կենտրոնում բժիշկները մեկ այլ հետազոտություն են կատարում՝ ստատինների միջոցով պայքարում ճառագայթումից հետո այտուցի դեմ:
XS
SM
MD
LG