Ուրբաթ, 01 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 17:52

Եվրոպա

Հռոմի պապը հրապարակայնորեն հրաժեշտ կտա փետրվարի 27-ին

Վատիկանի համաձայն, սպասվում է, որ նոր հովվապետն ընտրված կլինի մինչև այս տարվա Սուրբ Հարության տոնը

x
Արմեն Հովհաննիսյան
Վատիկանի խոսնակի համաձայն, Հռոմի Բենեդիկտոս XVI պապը հրապարակայնորեն հրաժեշտ կտա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդներին փետրվարի 27-ին՝ իր պաշտոնական հրաժարականի օրվա նախօրեին:
 
Խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ այդ օրը հովվապետը «հավատացյալների հետ վերջին հանդիպումը» կանցկացնի Սուրբ Պետրոսի հրապարակում: Վատիկանի համաձայն, սպասվում է, որ նոր հովվապետն ընտրված կլինի մինչև այս տարվա Սուրբ Հարության տոնը:
 
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը նախօրեին հայտարարել է իր գահից հրաժարական ներկայացնելու մասին:
 
Բենեդիկտոս XVI-ի կողմից արված հայտարարության համաձայն, գահին նա կմնա մինչև փետրվարի 28-ը:
 
Հովվապետն ասել է, թե լքում է գահը, քանի որ վերջին մի քանի ամսվա ընթացքում զգալիորեն թուլացել է՝ «այն աստիճանի, որ պետք է ճանաչեի ինձ վստահված հովվական առաքելությունն իմ կողմից պատշաճ կերպով կատարելու անկարողությունը»:
 
Այս ամսվա վերջ Հռոմի պապի կողմից գահը լքելուց հետո Սուրբ Պետրոսի գահը կմնա թափուր, կարդինալների գաղտնի ժողով կհավաքվի՝ նոր Պապ ընտրելու համար:
 
Հռոմի Բենեդիկտոս XVI պապն իր հայտարարության մեջ ասել է, որ կշարունակի «նվիրված ծառայությունը եկեղեցուն՝ աղոթելուն նվիրված կյանք վարելու միջոցով»:
 
85-ամյա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կդառնա մի քանի դարի ընթացքում Հռոմի առաջին պապը, որը հրաժարվում է իր գահից:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էբոլայի տարածման վտանգը մտահոգություն է առաջացնում աշխարհումi
|| 0:00:00
...
 
🔇
X
31.07.2014
Արևմտյան Աֆրիկայում առողջապահության ոլորտի աշխատողները ջանքեր են գործադրում` զսպելու համար էբոլա տենդի տարածումը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դարձել է պատմության մեջ գրանցված այս վարակի ամենաուժգին համաճարակը