Չորեքշաբթի, 26 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 10:21

Եվրոպա

Հռոմի պապը հրապարակային վերջին ընդունելությունն է անցկացրել

«Եկեղեցու հանդեպ սերը նշանակում է նաև դժվարին որոշումներ կայացնելու համարձակություն ունենալը»

Արմեն Հովհաննիսյան

Loading
12:00:00 / -:--:--
Ներբեռնել


Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր հրաժարականի ուժի մեջ մտնելու նախօրեին հրապարակային վերջին ընդունելությունն է անցկացրել, որի ներկա են գտնվել տասնյակ հազարավոր մարդիկ:
 
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը կդառնա գրեթե 600 տարվա ընթացքում պաշտոնաթող եղած առաջին պապը:
 
Դիմելով բազմությանը՝ Հռոմի պապն ասել է, որ «եկեղեցու հանդեպ սերը նշանակում է նաև դժվարին որոշումներ կայացնելու համարձակություն ունենալը»:
 
Բենեդիկտոս XVI-ը հորդորել է հավատացյալներին միշտ առաջնություն տալ կաթոլիկ եկեղեցու կարիքներին և ասել է նաև, որ շարունակելու է իր մասնակցությունը եկեղեցու կյանքում՝ նկարագրելով այն որպես «նոր ուղի»:
 
Նա դիմել է հավաքվածներին իրեն հիշելու խնդրանքով, և, հավաքվածների ծափահարությունների ներքո իր ուղերձն ավարտել է՝ հայտնելով պարզ «շնորհակալություն»:
 
Որպես Հռոմի պապ ընտրվել հավակնող կարդինալներից շատերն արդեն իսկ հավաքվել են Հռոմում: Սպասվում է, որ նոր հովվապետ ընտրելու մասին որոշումը կկայացվի մինչև մարտ ամսվա կեսը, և Հռոմի նոր պապը կանցկացնի Սուրբ շաբաթվա և Զատիկի արարողությունները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը դատապարտել է Ուկրաինայում ռուսական ագրեսիանi
|| 0:00:00
...  
🔇
X
25.11.2014
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընն Ուկրաինա կատարած իր այցի ժամանակ դատապարտել է այստեղ ռուսական ագրեսիան։ Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Այդուհանդերձ, անպատասխան է մնում Ուկրաինային զինամթերք մատակարարելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։