Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 08:19

Մերձավոր Արևելք

Ոստիկանությունն Ալեքսանդիայում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Նոր սահմանադրության կողմնակից պահպանողական իսլամիստները և սահմանադրության դեմ հանդես եկող ցուցարարների բախումները դադարեցնելու համար ոստիկանության հատուկ ուժերը ստիպված են եղել ուժ կիրառել

x
Արմեն Հովհաննիսյան
Եգիպտոսի հյուսիսային Ալեքսանդրիա քաղաքում երկրի սահմանադրության նախագծի շուրջ վիճահարույց հանրաքվեի անցկացման երկրորդ փուլի նախօրեին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց ընթացքում ոստիկանության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել:
 
Նոր սահմանադրության կողմնակից պահպանողական իսլամիստները և սահմանադրության դեմ հանդես եկող ցուցարարների կողմից ուրբաթ օրն անցկացված ցույցերի մասնակիցները քարկոծել են միմյանց՝ ստիպելով ոստիկանության հատուկ ուժերին միջամտել և արցունքաբեր գազ կիրառել՝ վերջիններիս առանձնացնելու նպատակով: Վնասվածքներ ստացածների մասին հաղորդագրություններ դեռևս չեն եղել:
 
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, թե անցյալ շաբաթվա վերջին սահմանադրության նախագծի շուրջ անցկացված քվեարկության արդյունքում ինքը հաղթանակած է դուրս եկել: Ընդդիմությունը սակայն պնդում է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ:
 
Սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեի առաջին փուլն անցկացվել էր Եգիպտոսի 27 նահանգներից 10-ում, ներառյալ երկրի խոշորագույն երկու քաղաքներ Կահիրեն ու Ալեքսանդրիան: Հանրաքվեի երկրորդ փուլը կանցկացվի մնացած նահանգներում, որոնց  բնակչությունը հիմնականում կազմում են կրոնական պահպանողական հայացքների հարող գյուղացիական վայրերի բնակիչները:
 
Եգիպտոսի սահմանադրության նախագիծն օրենքի ուժ ստանալու համար պետք է հավաքի քվեարկության մասնակիցների ձայների պարզ մեծամասնությունը:
 
Երկրի նախագահ Մորսիին աջակցող «Մահմեդական եղբայրության» համաձայն, հանրաքվեի առաջին փուլում սահմանադրության նախագիծը հավանության է արժանացրել քվեարկողների 56 տոկոսը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։