Շաբաթ, 13 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 19:07

    Տարածաշրջան

    Բաքվում ոստիկանությունը ցուցարարների է ձերբակալել

    Ցուցարարները փորձում էին անցկացնել հանրահավաք՝ պահանջելով ապահովել հավաքների ազատությունն ու ցրել Ադրբեջանի խորհրդարանը

    Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին (արխիվային լուսանկար)Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին (արխիվային լուսանկար)
    x
    Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին (արխիվային լուսանկար)
    Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին (արխիվային լուսանկար)
    Ադրբեջանի ոստիկանությունը երկուշաբթի օրը երկրի մայրաքաղաք Բաքվում ձերբակալել է ավելի քան 30 ցուցարարի, որոնք փորձում էին անցկացնել հանրահավաք՝ պահանջելով ապահովել հավաքների ազատությունն ու ցրել խորհրդարանը:
     
    Բաքվում ակտիվիստների կողմից չարտոնված հանրահավաքը նախատեսված էր անցկացնել Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:
     
    Ոստիկանության ծառայողներն արագ ձերբակալեցին Բաքվի Շատրվանների հրապարակում հավաքված ցուցարարներին, որոնք վանկարկում էին ազատ ընտրությունների անցկացման և կառավարության հրաժարականի կարգախոսներ:
     
    Ադրբեջանում ընդդիմությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը չի հանդուրժվում, այլախոհությունը կոպտորեն ճնշվում է:
     
    Իրավապաշտպան կազմակերպությունները և Արևմուտքի բազմաթիվ կառավարություններ բազմիցս մեղադրել են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որն այս պաշտոնում հաջորդել է 2003 թվականին վախճանված իր հորը, հավաքների և տեղեկատվության ազատությունը ճնշելու, լրագրողներին ահաբեկելու և ընտրությունները կեղծելու մեջ:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուսաստանը ավելացնում է ներկայությունը Բալկաններումi
    || 0:00:00
    ...  
     
    X
    12.02.2016
    Վերջին տարվա ընթացքում Ռուսաստանը զգալի ավելացրել է իր ներկայությունը Բալկանյան պետություններում՝ քարոզչության, տնտեսական ներդրումների եւ մշակութային ազդեցության միջոցով:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.