Շաբաթ, 19 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 08:46

Աշխարհ

Բազմաթիվ զոհեր Ֆիլիպիններում՝ թայֆունի պատճառով

Երկրին ծանր հարված հասցրած «Բոֆա» անվանումը կրող թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 400-ի

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Ֆիլիպինների փրկարար ծառայությունները երկրի վրայով անցած ուժգին թայֆունից հետո իրականացնում են որոնողական աշխատանքներ և անհետաձգելի օգնություն տրամադրում տարերային աղետի պատճառով տեղահանված գրեթե 250 հազար բնակչի:
 
Երկրին ծանր հարված հասցրած «Բոֆա» անվանումը կրող թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 400-ի: Ֆիլիպինների բազմաթիվ մասեր դեռևս անհասանելի էին քանդված ճանապարհների և կամուրջների պատճառով:
 
Երկրի փրկարար ջոկատները որոնում են կորած ևս 400 մարդու, իսկ տարերային աղետի պատճառվ տեղահանված 250 հազար բնակիչ ժամանակավոր տեղավորվել է դպրոցներում և կառավարական մարմինների շենքերում:
 
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը Ֆիլիպիններին օգնություն տրամադրելու առաջարկություն է արել և ցավակցություն հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:
 
«Բոֆա» թայֆունը հինգշաբթի օրը Ֆիլիպինների տարածքից շարժվել է դեպի արևմուտք՝ Հարավչինական ծով, և, ըստ կանխատեսումների, կարող է շարժվել Վիետնամի կամ Չինաստանի ուղղությամբ:
 
Ամենամեծ ավերածությունները գրանցվել են Ֆիլիպինների Կոմպոստելա շրջանում, որտեղ ջրհեղեղների ու սողանքների պատճառով քանդվել են փրկարար ծառայության երկու ապաստարան և զինված ուժերի ռազմակայաններից մեկը:
 
Երկրի նախագահ Բենինո Ակինոն ասել է, որ անցկացվում է հետաքննություն այն հանգամանքի, թե ինչու փրկարար ծառայության ապաստարաններն ու ռազմակայանը կառուցված են եղել ջրհեղեղի վտանգի տակ գտնվող տարածքներում:
 
Ֆիլիպինների կառավարությունը սակայն նշել է, թե այս անգամ պետական մարմիններն ավելի լավ են պատրաստված եղել տարերային նման աղետներին, քան անցյալ տարի, երբ «Վաշի» արևադարձային փոթորկի զոհ էր գնացել մոտ 1200 մարդ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։