Հինգշաբթի, 11 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 08:22

    ԱՄՆ

    Փեթրեուսը ԱՄՆ-ի Սենատին վկայություններ կներկայացնի

    ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի նիստը կանցկացվի փակ դռների հետևում

    x
    Կենտրոնական հետախուզական վարչության արդեն նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսն այս շաբաթ կկանգնի ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի առջև՝ Լիբիայի Բենգազի քաղաքում այս տարվա սեպտեմբերի 11-ին զոհերի պատճառ դարձած հարձակման կապակցությամբ վկայություններ տալու նպատակով:
     
    Փեթրեուսը, որը մեկ շաբաթ առաջ հրաժարական է ներկայացրել ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնից՝ արտամուսնական կապերի հետ կապված սկանդալի պատճառով, վկայություններ կներկայացնի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի անդամներին: Կոմիտեի նիստը կանցկացվի փակ դռների հետևում:
     
    ԿՀՎ-ի նախկին տնօրենը համաձայնել է նաև վկայություններ ներկայացնել ԱՄՆ-ի Սենատի հետախուզական հարցերով հատուկ հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ, սենատոր Դայեն Ֆայնստայնի համաձայն, Փեթրեուսի կողմից վկայությունների ներկայացնելու օրը դեռևս նշանակված չէ:
     
    ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակմանն անդրադարձ է կատարել չորեքշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
     
    Նախագահ Օբաման դժգոհություն է հայտնել հանրապետական որոշ օրենսդիրների դիրքորոշմամբ, որոնք իրենց հերթին ավելի վաղ քննադատության էին ենթարկել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսին՝ Բենգազիի հարձակումներ կապակցությամբ վերջինիս կողմից ներկայացված մեկնաբանությունների պատճառով:
     
    Հիշեցնենք, որ դեսպան Ռայսի կողմից արված մի քանի հայտարարություններում նշվել էր, թե հարձակումները եղել են հակաիսլամական ֆիլմով հրահրված բողոքի ցույցերի պատճառը: Ավելի ուշ սակայն հայտնի է դարձել, որ այս հարձակումը ծրագրված է եղել «ալ-Քայիդա»-ի կողմից:
     
    ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, Ռայսն իր մեկնաբանությունների հիմքում օգտագործել էր Միացյալ Նահնագների հետախուզական ծառայությունների կողմից ներկայացված տեղեկությունները:
     
    Նախագահ Օբաման, անդրադառնալով դեսպան Ռայսին, ասել է, որ վերջինս «օրինակելի» աշխատանք է կատարում՝ արհեստավարժորեն ներկայացնելով Միացյալ Նահանգների շահերը: Նախագահը սակայն չի նշել, թե արդյոք դեսպան Ռայսը կփոխարինի ԱՄՆ-ի ներկայիս արտգործնախարար Հիլարի Քլինթընին՝ երկրի արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    ԱՄՆ-ում անհանգստացած են. ԼՂ սառեցված հակամարտությունը կարող է սրվելi
    || 0:00:00
    ...  
     
    X
    10.02.2016
    Միացյալ Նահանգներում անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության հնարավոր սրման կապակցությամբ: Որոնք են հակամարտության սրման հավանականության պատճառները եւ ինչպես այն կանխել, քննարկում է փորձագետը:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.