Երկուշաբթի, 20 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 18:53

ԱՄՆ

Պենտագոնը կհանի մարտական հերթապահությանը կանանց մասնակցության արգելքը

Կանանց ապագայում սակայն հասանելի չեն լինի մարտական հերթապահության հետ կապված որոշ աշխատանքներ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝  Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, պաշտպանության նախարար Լեոն Պանետան նախատեսում է դադարեցնել զինված ուժերում կանանց մարտական հերթապահության մասնակցելու վերաբերյալ գործող արգելքը:
 
Պաշտոնյայի համաձայն, Պանետան մինչև այս տարվա մայիս ամիս վերջնաժամկետ է սահմանել՝ նոր քաղաքականության իրականացման նպատակով ծրագրեր կազմելու համար, որոնք հնարավորություն կտան կանանց աշխատանքի անցնել առաջին գծում մարտական հերթապահության իրականացման հետ կապված հազարավոր պաշտոններում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի բոլոր զորատեսակներում՝ բանակում, ռազմական նավատորմում, ռազմական ավիացիայում, ծովային հետևակում և առափնյա պաշտպանության ծառայությունում:
 
Պանետան, ըստ հաղորդագրությունների, նախատեսում է նոր քաղաքականության մասին հայտարարությամբ հանես գալ արդեն հինգշաբթի օրը:
 
Կանանց, այնուամենայնիվ, ապագայում հասանելի չեն լինի մարտական հերթապահության հետ կապված որոշ աշխատանքներ: Պենտագոնի պաշտոնյայի համաձայն, այս խնդիրը քննարկելու համար ԱՄՆ-ի զորատեսակների հրամանատարներին կտրվի երեք տարի:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--