Ուրբաթ, 18 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 20:40

ԱՄՆ

Պենտագոնն ընդլայնում է հետախուզական իր ծառայությունը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծել գաղտնի գործակալների սեփական ցանց

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մշակել է գաղտնի գործակալների սեփական ցանց մշակելու ծրագիր, որով նախատեսվում է գործակալների ցանցը հասցնել ԿՀՎ-ի ունեցած գործակալների ցանցի հետ համեմատելի ծավալների»:
 
Այս մասին հաղորդել է ամերիկյան «Վաշինգտոն Փաստ» պարբերականը, որի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծրագիրը նախատեսում է վերածել նախարարության հետախուզական վարչությունը գործակալների մի այնպիսի ցանցի, որի խնդիրը կդառնա ծածուկ վտանգների հայտնաբերումը, ինչպես նաև հատուկ ջոկատայինների հետ ԿՀՎ-ի առավել սերտ համագործակցության հաստատումը:
 
Սպասվում է, որ վարչության ամբողջ աշխարհում գործող գործակալների թիվը կհասնի 1600-ի, ինչը բավականին մեծ թիվ  է մի գործակալության համար, որը վերջին տարիների ընթացքում ունեցել է ընդամենը մի քանի հարյուր աշխատող: Գաղտնի նոր գործակալների սերնդի տեղակայումը կիրականացվի հինգ տարվա ընթացքում:
 
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության գործակալների վերապատրաստությունը կապահովի Կենտրոնական հետախուզական գործակալությունը:
 
Ամերիկյան պարբերականի վկայությամբ, Պենտագոնի հետախուզությանը հիմնականում հետաքրքրում են Աֆրիկայում իսլամիստական զինյալ խմբավորումները, Հյուսիսային Կորեային և Իրանին սպառազինության մատակարարումը, ինչպես նաև Չինաստանի զինված ուժերի արդիականացումը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։