Կիրակի, 19 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 16:42

ԱՄՆ

Փելոսին շարունակելու է զբաղեցնել ԱՄՆ-ի Կոնգրեսում փոքրամասնության առաջնորդի պաշտոնը

«Նենսի Փելոսիի որոշումն ըստ էության մեծ ազդեցություն կունենա նախագահ Բարաք Օբամայի և Կոնգրեսի միջև այսպես կոչված «ֆինանսական ժայռ»-ից խուսափելու շուրջ անցկացվող բանակցությունների վրա»

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսիի որոշումն այս պաշտոնում մնալու մասին ըստ էության մեծ ազդեցություն կունենա նախագահ Բարաք Օբամայի և Կոնգրեսի միջև այսպես կոչված «ֆինանսական ժայռ»-ից խուսափելու շուրջ անցկացվող բանակցությունների վրա»:
 
Փելոսին նախօրեին հանդես է եկել Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական կուսակցությունն առաջնորդելու մասին հայտարարությամբ՝ չնայած վերջերս անցկացված ընտրությունների արդյունքներով դեմոկրատներին չի հաջողվել հետ գրավել 2010 թվականին կորսված մեծամասնությունը:
 
Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդը «Մեդիքեր» և սոցիալական ապահովության ծրագրերի ամենամեծ պաշտպաններից մեկն է, որը, խոստովանելով, որ ուրբաթ օրը «ֆինանսական ժայռ»-ից խուսափելուն շուրջ կայանալիք բանակցություններից շատ բան է կախված, այնուամենայնիվ շարունակելու է սատարել երկու ծրագրերը:
 
Հիշեցնենք, որ Կալիֆրոնիա նահանգի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Նենսի Փելոսիին այս ամսվա սկզբին կայացած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ընթացքում սատարել է Հայ դատի ամերիկյան գրասենյակը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--