Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի նախագահը Հայաստանում բանակցություններ կանցկացնի


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտեր (արխիվային լուսանկար)
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտեր (արխիվային լուսանկար)

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Բուրկհալտերը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստան պաշտոնական այցով կժամանի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:

Այս մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, որի հաղորդագրության համաձայն այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ բանակցությունների ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Բուրկհալտերը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
XS
SM
MD
LG