Ուրբաթ, 01 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 05:40

Տարածաշրջան

«Կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը (լուսանկար՝ OSCE/Dan Dennison)ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը (լուսանկար՝ OSCE/Dan Dennison)
x
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը (լուսանկար՝ OSCE/Dan Dennison)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը (լուսանկար՝ OSCE/Dan Dennison)
Արմեն Հովհաննիսյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ու Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 15-րդ ամենամյա նիստի ընթացքում հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Օգտվելով Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացված հանդիպումից, մենք` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարներս, կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է խաղաղ լուծման հասնելու համար: Ինչպես 2010 թվականի հունիսի 18-ին Լոս Կաբոսում հայտարարել են մեր երկրների նախագահները, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսիկյան սկզբունքներով, մասնավորապես, ուժի չկիրառմամբ կամ դրա կիրառման սպառնալիքի բացակայությամբ, տարածքային ամբողջականությամբ, ժողովրդի ինքնորոշման իրավունքով, ինչպես նաև 2009 թվականին Ակվիլում և 2010 թվականին Մուսկոկայում նախագահների հայտարարություններում ձևակերպված դրույթներով: Հիմնվելով 2011 թվականին Դովիլում նախագահների հայտարարությունների վրա` կրկին կոչ ենք անում կողմերին վճռական քայլեր ձեռնարկել` խաղաղ լուծման հասնելու համար»:

«Ցավում ենք, որ հակամարտությունն արագ կարգավորելու վերաբերյալ սպասումները, որոնք սկիզբ էին առել 2012 թվականի հունվար ամսին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության ընդունումից հետո, չարդարացան: Ավելին, կողմերը բանակցությունների ընթացքում փորձում էին հասնել միակողմանի առավելությունների՝ փոխըմբռնման վրա հիմնված լուծման ուղիներ փնտրելու փոխարեն:  Վերջին ամիսներին շփման գծում լուրջ միջադեպերի թվի նվազումն ընդունելով` մենք հիշեցնում ենք հետագայում ևս հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնում հակամարտության լուծման: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք հանգեցնում են ատելության և լարվածության ավելացման: Կողմերի առաջնորդները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին, որ մի օր նրանք կրկին ապրելու են որպես հարևաններ, այլ ոչ թե որպես թշնամիներ, հարգելու են միմյանց մշակույթները, պատմությունը և ավանդույթները», - ասված է հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին առավել կարևորել խաղաղության գործընթացը և աշխատել համանախագահների հետ աշխատել՝ լիարժեք և ուշադիր հաշվի առնելով  նոյեմբեր ամսին համանախագահների կողմից տարածաշրջան կատարված այցի արդյունքում առաջարկված գաղափարները: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախարարների՝ համանախագահների ներկայությամբ 2013 թվականի սկզբին հանդիպելու և առաջարկները քննարկելու պատրաստակամությունը: Մեր երկրները պատրաստ են անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի օգնեն կողմերին, սակայն նրանք շարունակում են կրել պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էբոլայի տարածման վտանգը մտահոգություն է առաջացնում աշխարհումi
|| 0:00:00
...
 
🔇
X
31.07.2014
Արևմտյան Աֆրիկայում առողջապահության ոլորտի աշխատողները ջանքեր են գործադրում` զսպելու համար էբոլա տենդի տարածումը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դարձել է պատմության մեջ գրանցված այս վարակի ամենաուժգին համաճարակը