Հինգշաբթի, 24 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 21:43

Հայաստան

ԵԱՀԿ-ը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը

«Ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով». ԵԱՀԿ-ի դեսպան

x
Արմեն Հովհաննիսյան
«ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը  դատապարտում է  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  դեմ կատարված  մահափորձը, որը  տեղի է ունեցել երեկ Երևանում»:
 
Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ, որտեղ դեսպանն իր ցնցումն ու վիշտն է արտահայտում ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ:
 
«Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ» - ասված է հաղորդագրության մեջ:
 
«Հավատացած եմ, որ բոլոր քայլերը կձեռնարկվեն, որպեսզի կատարվի այս միջադեպի անհապաղ հետաքննություն և հույս եմ հայտնում, որ այս  դեպքը  ստվեր չի գցի  Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների գործընթացի վրա»,- նշված է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի ուղերձում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Իսրայելական ավիացիանi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.07.2014
Միացյալ նահանգները արգելել է ամերիկյան ինքնաթիռների վայրէջքը Թել Ավիվի օդանավակայանում, Իսրայելյան ուժերի եւ Համասի զինյալների միջեւ բռնությունների սաստկացման պատճառով։ Այս որոշումը կայացվել էր այն բանից հետո, ինչ Գազայի գոտուց Համասի զինյալների կողմից արձակված հրթիռը հարվածել է օդանավակայանի մոտակայքը։ Միջազգային պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե մարտական գոտու մոտ ընկած որ վայրերն են վտանգավոր մարդատար ինքնաթիռների թռիչքների համար։