Չորեքշաբթի, 23 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 15:53

ԱՄՆ

Օբաման զգուշացրել է Ասադին քիմիական զենքի կիրառման «հետևանքների» մասին

«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և իր հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ»

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ այս երկրում ընդդիմության դեմ կառավարական զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
 
Այս հայտարարությամբ նախագահը հանդես է եկել Վաշինգտոնում գտնվող Պաշտպանության ազգային հաստատությունում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Զանգվածային ոչնչացման զենքերի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում:
 
«Ցանկանում եմ հստակ ուղերձ հղել Ասադին և նրա հրամանատարության տակ գտնվողներին. աշխարհը հետևում է ձեզ: Քիմիական զենքի կիրառումը որևէ արդարացում չի ունենա: Եթե կատարեք ողբերգական նման սխալ, ապա դրա հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի ձեր վրա», - ասել է նախագահ Օբաման՝ հավելելով, որ «չենք կարող թույլ տալ, որ 20-րդ դարի ամենազարհուրելի զենքերը մռայլեցնեն 21-ր դարը»:
 
Միջոցառման ընթացքում նախագահ Օբաման և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան խոսել են նաև Զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի գործողության արդյունքում գրանցված ձեռքբերումների մասին:
 
Զանգվածային ոչնչացման զենքերի սպառնալիքների նվազեցման համատեղ պայմանագրի գործողությունը շուտով սպառվում է, և նախագահ Օբաման հորդորել է Մոկսվային աշխատանք տանել՝ պայմանագրի արդիականացման և երկու պետությունների անվտանգությունը բարձրացնելու շուրջ:
 
Օբաման ասել է նաև, որ երկու պետությունները պետք է շարունակեն զանգվածային զենքերի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները, որպեսզի նման զենքեր չհայտնվեն ահաբեկիչների ձեռքերում: Նա նշել է նաև, որ միջուկային ահաբեկչությունը կանխելուն ուղղված աշխատանքը շարունակում է մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության առաջնորդություններից:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ի Պատվո մեդալ` Աֆղանստանում ամենաարյունալի մարտերից մեկի մասնակցինi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.07.2014
Աֆղանստանից ԱՄՆ-ի մարտական ստորաբաժանումների դուրսբերումը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գովասանքի է արժանացրել ԱՄՆ-ի այն զինծառայողին, որն Աֆղանստանում ռազմական գործողությունների ընթացքում կատարված իր խիզախության համար արժանացել է Պատվո մեդալի: