Մատչելի հղումներ

«Հետ չենք ուղարկի մեր զորքերն Իրաք». Օբամա


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգներն «իր դերը կունենա» Իրաքի կողմից այս երկրում ակտիվ գործողություններ իրականացնող իսլամիստ զինյալների դեմն առնելու գործում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրն ասել է, որ Միացյալ Նահանգներն «իր դերը կունենա» Իրաքի կողմից այս երկրում ակտիվ գործողություններ իրականացնող իսլամիստ զինյալների դեմն առնելու գործում:

«Մենք հետ չենք ուղարկի Միացյալ Նահանգների զինծառայողներին Իրաք՝ այնտեղ կրկին մարտեր վարելու համար», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ միաժամանակ նշելով, որ ինքն ու ազգային անվտանգության գծով իր խորհրդականներն «ուսումնասիրում են մի շարք հնարավորություններ»:

Նախագահ Օբամայի համաձայն, ինքը երեկվանից հանդիպումներ է անցկացնում ազգային անվտանգության գծով իր խորհրդականների հետ՝ որոշելու համար, թե ինչպես օգնություն ցուցաբերել Իրաքի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մարտիկներին հետ հղելու նպատակով:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, հնարավոր է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը վտանգում է ոչ միայն Իրաքի, այլև Միացյալ Նահանգները շահերը:

Օբաման, հանդես գալով ԱՄՆ-ի Սպիտակ տանը, ասել է, որ Իրաքի վարչապետ, շիա Նուռի ալ-Մալիքիի կառավարությունը պետք է դիմի դիվանագիտական միջոցների և «աշխատի կողքի դնել կրոնական տարբերությունները և հաշվի առնի Իրաքի բոլոր բնակիչների միջև առկա օրինական տարբերությունները»:

Միացյալ Նահանգների նախագահի համաձայն, չնայած ԱՄՆ-ը ավելացրել է վարժանքների, սարքավորումների և հետախուզական տվյալների տրամադրումը, սակայն Իրաքին անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն՝ իսլամիստների առաջընթացը հետադարձելու գործում:
XS
SM
MD
LG