Երկուշաբթի, 08 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 05:54

    ԱՄՆ

    Օբաման կարգադրել է Կոնգրեսին ներկայացնել անօդաչու օդանավերի հարվածների վերաբերյալ փաստաթղթերը

    Սենատորներն այս քաղաքականության վերաբերյալ կհարցաքննեն ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջարկված Ջոն Բրենանին

    x
    ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, նախագահ Բարաք Օբաման կարգադրել է, որ երկրի Արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի հետախուզության հարցերով երկու հանձնաժողովներին ներկայացնի իրավական գաղտնի փաստաթղթերը, որտեղ նկարագրված են ահաբեկչության մեջ կասկածվող ԱՄՆ-ի քաղաքացիների ուղղությամբ անօդաչու օդանավերի միջոցով հարվածների իրականացումը:
     
    ԱՄՆ-ի տասնմեկ սենատոր այս շաբաթվա սկզբին պահանջել են իրենց ներկայացնել այս փաստաթուղթն այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարության հաղորդագրություններից մեկի «արտահոսքի» պատճառով հայտնի է դարձել ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ հարձակումների իրականացման հիմքերի ընդլայնման մասին:
     
    Միացյալ Նահանգների վարչակազմը նախկինում արդարացրել է նման գործողությունները, եթե ահաբեկչական հարձակումներն անխուսափելի էր համարվել: «Արտահոսված» հաղորդագրության մեջ սակայն ասված է եղել, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները կարող են նաև դառնալ մահաբեր գործողությունների թիրախ՝ ահաբեկչական շարունակվող դավադրության մաս կազմելու դեպքում կամ այն դեպքում, եթե պետական մարմինները որոշում են ընդունում կասկածյալի ձերբակալության անհնարինության մասին:
     
    Միացյալ Նահանգների որոշ օրենսդիրներ, իրավագիտության ոլորտի փորձագետներ և քաղաքացիական ազատությունների ջատագովներ քննադատել են այս քաղաքականությունը՝ հավասարեցնելով այն ԱՄՆ-ի քաղաքացիներին առանց դատավարության անցկացման դատապարտման:
     
    Սպասվում է, որ սենատորները հինգշաբթի օրն այս քաղաքականության վերաբերյալ կհարցաքննեն ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջարկված Ջոն Բրենանին:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.