Երեքշաբթի, 21 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 08:56

ԱՄՆ

Օբաման Վաշինգտոնում կշարունակի «ֆինանսական ժայռ»-ից խուսափելուն ուղղված բանակցությունները

Տնտեսագետներից շատերը մտավախություն են արտահայտում, որ 500 միլիարդ դոլար ծավալով հարկերի բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը կարող են հետ մղել ԱՄՆ-ի տնտեսությունը դեպի տնտեսական ճգնաժամ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերադառնալու է երկրի մայրաքաղաք Վաշինգտոն հինգշաբթի օրը՝ վերսկսելու համար «ֆինանսական ժայռ»-ից խուսափելուն ուղղված բանակցությունները ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ:
 
Տնտեսագետներից շատերը մտավախություն են արտահայտում, որ 500 միլիարդ դոլար ծավալով հարկերի բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը կարող են հետ մղել ԱՄՆ-ի տնտեսությունը դեպի տնտեսական ճգնաժամ:
 
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ հորդորել է դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող Սենատը հավանության արժանացնել «ֆինանսական ժայռ»-ից խուսափելու հնարավորություն ընձեռող՝ պետական բյուջեի պակասորդը երկարաժամկետում նվազեցնելուն ուղղված իրավական մի շարք միջոցառումների  փաթեթը:
 
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոների և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի միջև բանակցությունները ձախողվել էին անցյալ շաբաթ: Դրանից հետո Բոներին չէր հաջողվել համոզել համակուսակից հանրապետականների դաշինքը հավանության արժանացնել այլընտրանքային իր ծրագիրը, որով նախատեսվում էր բարձրացնել միայն տարեկան մեկ միլիոն դոլարից ավել վաստակող  ամերիկացիների նկատմամբ կիրառվող հարկադրույքները: Նախագահ Օբաման իր հերթին առաջարկում է, որ հարկային դրույքաչափերը պետք է բարձրացնել տարեկան առնվազն 400 հազար դոլար վաստակող ամերիկացիների նկատմամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--