Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 08:18

ԱՄՆ

Նախագահ Օբաման գովասանքի խոսքեր է ուղղել ԱՄՆ-ի Կոնգրեսին

ԱՄՆ-ի նախագահը սակայն զգուշացրել է, որ երկրի պետական բյուջեի պակասորդը դեռևս չափազանց բարձր է

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր նախագահության «հիմնարար խոստումը» կատարելու գործում հաղթանակ է գրանցվել՝ երկրի հարկային օրենսդրությունում նկատվել է հարուստների նկատմամբ կիրառվող հարկադրույքները բարձրացնելու միտում:
 
Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատի կուսակցությունների ներկայացուցիչներին և փոխնախագահ Ջո Բայդենին «ֆինանսական ժայռը»՝ հարկադրույքների ինքնաբերաբար ավելացումն  ու պետական ծախսերի պարտադիր կրճատումը կանխող օրինագիծ ընդունելու համար:
 
«Բյուջեի շուրջ մինչ օրս ձեռք բերված բոլոր համաձայնությունները ապացուցել են, որ առաջընթացի ճանապարհը բաց է, և որ առաջընթացը հնարավոր է այն դեպքում, եթե մենք կենտրոնանանք ոչ թե մեր քաղաքական շահերի, այլ երկրի համար բարենպաստ քայլերի վրա», - ասել է նախագահ Օբաման:
 
ԱՄՆ-ի նախագահն այնուամենայնիվ զգուշացրել է, որ պետական բյուջեի պակասորդը դեռևս չափազանց բարձր է, սակայն ինքը չի նախատեսում Կոնգրեսի հետ բանակցություններ վարել պետական փոխառությունների առավելագույն սահմանը բարձրացնելու ուղղությամբ:
 
«Համաշխարհային տնտեսության համար դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ՝ շատ ավելի խորը, քան «ֆինանսական ժայռ»-ի հետևանքները», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
 
Օբաման շեշտել է, որ պետական բյուջեի պակասորդի նվազեցումը պետք է իրականացվի «հավասարակշռված» եղանակով, և այդ նպատակից ինքը չի շեղվի այնքան ժամանակ, որքան կմնա նախագահի պաշտոնում:
 
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին հավանության են արժանացրել «ֆինանսական ժայռ»-ի կանխմանը նպաստող օրինագիծը:
Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը երեք օր ինտենսիվ բանակցություններից հետո ձայների 257-ը՝ կողմ, 167-ը՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծը: ԱՄՆ-ի Սենատը նույն օրինագիծը հավանության է արժանացրել 2013 թվականի հունվարի 1-ի առաջին ժամերին:

Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։