Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 03:29

Հայաստան

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը՝ Խոջալուի ողբերգության ու Հայաստանում անցկացված ընտրությունների մասին

Նուլանդ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»

x
Xojalu Nulandi
X
22.02.2013
.
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Խոջալուի ողբերգությանը և Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ հարցերին:
 
Մամուլի ասուլիսին ներկա «ԱՆՍ» ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողն ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակին հարցրել է, թե Խոջալուի ողբերգության հերթական տարելիցը մոտենալուն պես արդյոք կան Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը հարգելու որևէ ծրագրեր:
 
Նույն լրագրողը իր նախորդ հարցի հետ մեկտեղ հետաքրքրվել է, թե արդյոք որևէ արձագանք կլինի ԱՄՆ-ի Սպիտակ տան ինտերնետային էջում անցկացված ստորագրահավաքին, որի մասնակիցները պահանջել են հարգել Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը և որպես ցեղասպանություն ճանաչել այդ ողբերգությունը:
 
Պատասխանելով լրագրողի հարցերին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորի Նուլանդը վերահասցեավորել է երկրորդ հարցը՝ նշելով, որ այն պետք է տրվի ԱՄՆ-ի Սպիտակ տանը:
 
Անդրադառնալով Խոջալուի ողբերգությանը վերաբերող հարցին՝ Նուլանդն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում կյանքի ողբալի կորուստը հիշեցնում է բոլորին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
 
«Տարածաշրջանում կայունություն, բարեկեցություն և հաշտեցում կարող է հաստատվել միմիայն հարատև և խաղաղ կարգավորման միջոցով: Որպես Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ ենք մնում այդ ուղղությամբ կողմերի հետ աշխատելուն»,- նշել է Վիկտորիա Նուլանդը:
 
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որևէ նոր տեղեկություններ կան Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների հետաքննության առումով՝ ԱՄՆ-ի արտգործնախարարը հիշեցրել է, որ այս շաբաթվա սկզբին անդրադարձել էր Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ ինչպես դրական, այնպես էլ դեռևս կարգավորման անհրաժեշտություն ունեցող զարգացումներին:
 
«Ընդհանրապես, մենք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությանը համապատասխան, գովասանքի խոսքեր ենք ուղղել Հայաստանի ժողովրդին վարչական տեսակետից ընդհանուր առմամբ լավ անցկացված ընտրությունների կապակցությամբ: Սակայն, ինչպես և բազմաթիվ այլ երկրներում, կան հարցեր, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ՝ առաջընթաց գրանցելու համար: Ես սակայն որևէ նոր տեղեկություններ չունեմ մեր կողմից նախօրեին հրապարակված ծավալուն հայտարարության շուրջ», - եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։