Շաբաթ, 06 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 11:01

    Աշխարհ

    Հյուսիսային Կորեան գործարկեց գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռ

    Հյուսիսային Կորեայի իշխանությունները պնդում են, որ ուղեծիր հաջողվել է արբանյակ հանել, Հարավային Կորեան և Ճապոնիան անվտանգության խորհուրդների նիստ են հրավիրել

    x
    Հյուսիսային Կորեան, անտեսելով Միավորված ազգերի կազմակերպության արգելքները, գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռ գործարկեց:
     
    Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնյաների համաձայն, հրթիռը գործարկվել է տեղական ժամանակով ժամը 9:50-ին:
     
    Հարավային Կորեայի «Յոնհափ» լրատվական գործակալության վկայությամբ, հրթիռի գործարկումը, ըստ էության, հաջողությամբ է իրականացվել, քանի որ հրթիռի անջատվող մասերն ընկել են հաշվարկային վայրերում, որոնց մասին Փխենյանը տեղեկացրել էր վաղօրոք:
     
    Ճապոնիայի կողմից տրամադրված պաշտոնական տեղեկությունների համաձայն, հրթիռը գործարկումից 12 րոպե անց անցել է Օկինավա կղզու վրայով, սակայն Ճապոնիայի զինված ուժերը հրթիռը խփելու փորձեր չեն կատարել:
     
    Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռը գործարկելուց փոքր-ինչ անց Հարավային Կորեան և Ճապոնիան իրենց երկրների անվտանգության խորհուրդների նիստ են հրավիրել:
     
    Վերլուծաբանները Հյուսիսային Կորեայի կողմից գործարկված հրթիռը գնահատում են որպես բալիստիկ հրթիռի քողարկված փորձ, որն իրականացվել է՝ խախտելով միջազգային օրենսդրությունը: Այս պետությանը Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2006 և 2009 թվականներին՝ միջուկային անհաջող փորձարկումներից հետո ընդունված բանաձևերի համաձայն արգելված է իրականացնել որևէ հրթիռի կամ միջուկային փորձարկում:
     
    Հիշեցնենք, որ այս տարի Հյուսիսային Կորեան իրականացրել է հրթիռի գործարկում, որն այնուամենայնիվ հաջողությամբ չի ավարտվել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, դատապարտելով այս փորձարկումը, հրամանագիր է արձակել սպառազինության և հրթիռային տեխնոլոգիաների ֆինանսավորման և առաքման մեջ ներգրավված հյուսիսկորեական մի քանի ընկերության օտարերկրյա միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու մասին:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.