Ուրբաթ, 28 Նոյեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:01

Աշխարհ

Հյուսիսային Կորեան սպառնացել է վրեժխնդիր լինել Հարավային Կորեայի նկատմամբ

«Պատժամիջոցները Փխենյանի դեմ պատերազմի հայտարարում են նշանակում»

x
Արմեն Հովհաննիսյան
Հյուսիսային Կորեան սպառնացել է «ֆիզիկական հակազդեցության ուժեղ միջոցներ» ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ այն դեպքում, եթե Սեուլն անմիջապես մասնակցություն ունենա Փխենյանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանն ուղղված ՄԱԿ-ի նոր բանաձևում:
 
Այս հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ վերամիավորման կոմիտեն, որը զգուշացրել է, թե «պատժամիջոցները Փխենյանի դեմ պատերազմ և պատերազմի հայտարարում են նշանակում»:
 
Հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի հայրենիքի խաղաղ վերամիավորման կոմիտեն սպառնացել է նաև դադարեցնել որևէ կողմի հետ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների անցկացումը:
 
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեն նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Հյուսիսային Կորեան կիրականացնի «լայնածավալ բախում», որը կներառի արբանյակների և գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների գործարկումներ, ինչպես նաև «բարձր մակարդակի» միջուկային փորձարկումներ, և այս գործողություններն ուղղված կլինեն իր «ոխերիմ թշնամու»՝ Միացյալ Նահանգների դեմ:
 
Երկրի պետական լրատվական գործակալության կողմից տարածված հաղորդագրությունում անտեսվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախօրեին Հյուսիսային Կորեայի գործողությունները դատապարտելու մասին ընդունված բանաձևը, որն անվանվել է «Միացյալ Նահանգների կողմից մշակված անօրինական բանաձև»:
 
Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեի հայտարարության համաձայն, «Միացյալ Նահանգների հետ հաշիվների մաքրումը կիրականացվի ուժի, այլ ոչ թե բառերի միջոցով, քանի որ գոյատևման համար ԱՄՆ-ը հասկանում է միայն ջունգլիների օրենքը»:
 
Հարավային Կորեայի արտգործնախարարության խոսնակ Չո Թայ-յունգը խորը ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի կողմից արված հայտարարության կապակցությամբ: Նա հորդորել է Հյուսիսային Կորեային «ականջ դնել միջազգային հանրության չդադարող զգուշացումներին և չիրականացնել սադրիչ որևէ այլ գործողություններ, ներառյալ միջուկային զենքի փորձարկումներ»:
 
Վերլուծաբանները կանխատեսում են սակայն, որ Փխենյանը ուշադրության չի արժանացնի նման կոչերը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հռոմի Պապի կողմից Թուրքիա կատարած այցի գլխավոր նպատակներըi
|| 0:00:00
...  
🔇
X
28.11.2014
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ուրբաթ օրը եռօրյա այցով ժամանեց Թուրքիա՝ հիմնական նպատակ ունենալով մահմեդական առաջնորդների հետ կապերի ամրապնդումը եւ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող բռնությունների դատապարտումը։