Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 թ., ժամանակը Երևանում` 01:46

ԱՄՆ

Միացյալ Նահանգների նոր Կոնգրեսը երդում է տվել

Ջոն Բեյները վերընտրվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի պաշտոնում

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ում անցկացվել է նոր Կոնգրեսի երդմնակալության արարողությունը, իսկ երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում վերընտրվել է Օհայո նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Բեյները:
 
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրված Ջոն Բեյներն ըստ օրենքի երրորդն է՝ նախագահի պաշտոնի իրավահաջորդության շարքում, որտեղ իրենից առաջ կանգնած է միայն Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը:
 
Կոնգրեսի առջև կանգնած է երկրի պետական արագ ավելացող պարտքը սանձահարելու խնդրի լուծման, ինչպես նաև հրազենի վերահսկողության և ներգաղթին վերաբերող օրենսդրությունում վիճահարույց փոփոխությունների շուրջ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
 
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որի երդմնակալության արարողությունը կանցկացվի հունվարի 20-ին, անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում Կոնգրեսում կաշխատի դեմոկրատական կուսակցության ավելի մեծ թվով կոնգրեսականների հետ: ԱՄՆ-ի Սենատում, որտեղ դեմոկրատ սենատորների թիվն ավելացել է երկուսով, դեմոկրատ և հանրապետական կուսակցություններին պատկանող սենատորների հարաբերակցությունն այժմ կազմում է 55 դեմոկրատ և 45 հանրապետական: Ներկայացուցիչների պալատում հանրապետականները դեռևս առավելություն են պահպանում, սակայն հանրապետական ներկայացուցիչների թիվը, որը նախկինում կազմում էր 242 ներկայացուցիչ, այժմ նվազել է՝ հասնելով 234-ի: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նոր կազմում դեմոկրատական կուսակցությանն է պատկանում 201 կոնգրեսական:
 
Միացյալ Նահանգների Կոնգրեսի նոր կազմը օրենսդրական այս մարմնի պատմության մեջ ամենաբազմազանն է: Այսպես, նորընտիր օրենսդիրների շարքում կա չորս աֆրոամերիկացի, 10 լատինամերիկացի, ասիական ծագում ունեցող հինգ կոնգրեսական և 24 կին, ինչպես նաև հինդուիզմի երկու, բուդիզմի՝ մեկ հետևորդ և բացահայտ բիսեքսուալ մեկ կին կոնգրեսական:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Փեշմերգայում ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումից երկրի հատվածներն ազատագրելու կորովը մեծ էi
|| 0:00:00
...  
🔇
X
02.09.2015
՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցներից մեկը վերջերս եղավ ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորման դեմ մարտնչող քրդական ջոկատներում՝ զրուցելու համար 15ՕՕ կմ երկարությամբ ձգվող սահմանային այս հատվածում տեղակայված քուրդ զինվորականների հետ, հատված, որտեղ ամեն օր տեղի են ունենում մարտեր ու արձակվում հրթիռներ։

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.