Մատչելի հղումներ

Նոր ռեկորդային ջեքփոթ՝ 500 միլիոն դոլար


«Փաուերբոլ» վիճակախաղի ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում է 1-ը 175 միլիոնից

«Փաուեր Բոլ» վիճակախաղը գրանցել է իր պատմության մեջ երբևէ գրանցված ամենամեծ ջեքփոթը, որի գումարը կազմում է 500 միլիոն դոլար:

Միջնահանգային վիճակախաղի ասոցիացիայի գործադիր տնօրեն Չաք Ստրաթը կանխատեսում է, որ ամենայն հավանականությամբ ռեկորդային ջեքփոթն իր հաղթողին կգտնի այս չորեքշաբթի օրը:

Ստրաթի համաձայն, կա հինգ տոկոսի հավանականություն, որ այսօրվա վիճակախաղը հաղթող չի ունենա, և ջեքփոթի գումարն է՛լ ավելի կաճի: Սակայն վիճակախաղի մրցանակային գումարի ավելացման պես զգալի աճ է գրանցում նաև վիճակախաղի տոմսերի վաճառքը՝ միաժամանակ նվազեցնելով ջեքփոթի հետագա աճի հավանականությունը:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության վկայությամբ, Աքրոնի համալսարանում դրամախաղերին վերաբերող դասընթաց վարող մաթեմատիկայի դասախոս Թիմ Նորֆոլքի համաձայն, «Փաուերբոլ» վիճակախաղի ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում է 1-ը 175 միլիոնից, իսկ կայծակի հարվածից զոհվելու հավանականությունը՝ 1-ը 5000-ից:

Ջեքփոթ հաղթելու դեպքում սակայն հաղթողին անհրաժեշտ կլինի կիսել մրցանակի գումարը ոչ միայն ընտանիքի, ընկերների և պետության հետ: Վիճակախաղի տոմսերի վաճառքի ծավալների ավելացման հետ մեկտեղ ավելանում է նաև թվերի կրկնվող համակցության ավելացման հավանականությունը:

Նորֆոլքը կանխատեսում է, որ այս անգամ կարող է լինել մի քանի շահող, քանի որ, ըստ նրա, մաթեմատիկայի տեսության համաձայն, թվերն ունեն խմբավորվելու միտում, նույնիսկ ընտրանքի ավելի փոքր չափսերի դեպքում:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին «Մեգա Միլիոն» վիճակախաղի հաղթող է դարձել երեք տոմս, որոնք գնվել էին Կանզաս, Մերիլենդ և Իլինոյս նահանգներում:
XS
SM
MD
LG