Կիրակի, 20 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 08:25

Մերձավոր Արևելք

ՆԱՏՕ. «Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը միջազգային հանրությանը թույլ կտա դիմել անհապաղ գործողությունների»

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները լի են դաշինքի հարավ-արևելյան սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ հետ մղելու վճռականությամբ»

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համաձայն, Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը միջազգային հանրությանը թույլ կտա դիմել անհապաղ գործողությունների:
 
Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ ասել է, թե քիմիական զենքի կիրառումը «բացարձակապես անթույլատրելի է»:
 
Այս հայտարարությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Բրյուսելում դաշինքի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանն ընդառաջ, որի ընթացքում կքննարկվի Թուրքիայի կողմից իր տարածքում «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգերը տեղակայելու դիմումը:
 
Իր խոսքում Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է նաև, թե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները պատրաստ են «ցուցաբերել դաշինքի հարավ-արևելյան սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ հետ մղելու վճռականություն»:
 
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցին Թուրքիա կատարած իր այցի ընթացքում անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացված բանակցությունների ընթացքում Պուտինը վերահաստատել է իր դիրքորոշումը Անկարայի կողմից Թուրքիայում «Փեթրիոթ» հրթիռները տեղակայելու վերաբերյալ ՆԱՏՕ-ին հղված դիմումի շուրջ՝ ասելով, որ դա կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ապակայունացմանը: Նախագահ Պուտինն այնուամենայնիվ շեշտել է, թե ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին:
 
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայում նախօրեին իրականացված բախումների հետևանքով զոհվել է 198 մարդ: Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծության են ենթարկել  հյուսիսային Ռաս ալ-Այն քաղաքում գտնվող ապստամբների դիրքերը, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ:
 
Սիրիայի օդուժի կողմից իրականացված այս գործողությունների պատճառով օդ են բարձրացել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ տարածքներում տեղակայված կործանիչները:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։