Մատչելի հղումներ

Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ հակահրթիռային պաշտպանություն տրամադրելու խնդրանքով


ՆԱՏՕ-ն նախատեսում է «անհապաղ» քննարկել Թուրքիայի դիմումը

Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ Սիրիայի կողմից հնարավոր հարձակումների իրականացումից պաշտպանվելու նպատակով հակահրթիռային «Փեթրիոթ» համակարգեր տրամադրելու խնդրանքով:

«Նման համակարգերի տեղակայումը կավելացնի իր բնակչությունն ու տարածքը պաշտպանելու Թուրքիայի հնարավորությունները», - ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից այս կապակցությամբ տարածված հայտարարությունում:

Ռասմուսենն ավելացրել է, որ նման համակարգերի տեղադրումը կնպաստի իրավիճակի լարվածության նվազեցման ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան սահմաններին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համաձայն, դաշինք «անհապաղ» կքննարկի Թուրքիայի դիմումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել էր, թե ՆԱՏՕ-ն արդեն ունի անհրաժեշտության դեպքում Թուրքիան պաշտպանելու ծրագրեր, սակայն դրանք չեն ներառում «Փեթրիոթ» կայանքների հրթիռների օգնությամբ թռիչքազերծ գոտու սահմանումը:

Ռասմուսենի համաձայն, «Փեթրիոթ» հակահրթիռային կայանքների տեղակայումը Թուրքիայում «բացարձակապես պաշտպանական նպատակներ հետապնդող քայլ» կլինի:
XS
SM
MD
LG