Հինգշաբթի, 23 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 22:30

Աշխարհ

ՆԱՏՕ-ի ղեկավարը զգուշացրել է կրճատումների վտանգի մասին

«Դիմում եմ կառավարություններին նախ և առաջ դիրքերը պահպանելու և կրճատումները դադարեցնելու կոչով»

x
Արմեն Հովհաննիսյան
ՆԱՏՕ-ի ղեկավարը բարձրաձայնել է մտահոգություններն այն մասին, թե ինչպես են դաշինքի որոշ անդամներ արձագանքում տնտեսական ծանր իրավիճակին՝ նշելով, որ նման արձագանքի արդյունքում վտանգի է ենթարկվում նրանց անվտանգությունը:
 
Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է, որ պաշտպանության ոլորտում կատարվող ծախսերի կրճատումը մտահոգիչ է:
 
«Դիմում եմ կառավարություններին նախ և առաջ դիրքերը պահպանելու և կրճատումները դադարեցնելու կոչով: Երկրորդը` ավելի արդյունավետ օգտագործեք արդեն իսկ ունեցած միջոցները՝ միջազգային համագործակցության մակարդակի բարձրացման միջոցով: Եվ երրորդը` տնտեսական վերականգնումից հետո կրկին սկսեք ավելացնել պաշտպանական ոլորտում կատարվող ներդրումները:
 
Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է հինգշաբթի օրը դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ:
 
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան նախօրեին վերահաստատել է, որ երկրի պաշտպանության նոր նախարարը ստիպված կլինի «գլուխ հանել նախարարության բյուջեում տիրող կատարյալ խառնաշփոթությունից»:
 
«Կրճատումների իրականացման դեպքում պաշտպանության ոլորտի ծրագրերին սպառնում է լուրջ խաթարում, ինչը զգալիորեն կնվազեցնի մեր մարտական պատրաստականությունը: Մենք արդեն սկսել ենք մշակել այս սցենարի պայմաններում գործելու վերաբերյալ լայնածավալ ծրագիր, սակայն հասկանալի է նաև, որ որևէ լավ տարբերակ պարզապես գոյություն չունի», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության ներկայիս նախարարը:
 
«Մենք ստիպված կլինենք մինչև 22 օր տևողությամբ արձակուրդ ուղարկել պաշտպանության նախարարության առնվազն 800 հազար քաղաքացիական աշխատողի: Նրանց սպառնում է աշխատավարձի մինչև 20 տոկոս կրճատում: Չե՞ք կարծում, որ դա ազդեցություն կգործի մեր տնտեսության վրա», - մատնանշել է Պանետան:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Էբոլայի հարցերով Սպիտակ տան պաշտոնյայի նշանակումըi
|| 0:00:00
...
 
🔇
X
23.10.2014
Նախագահ Բարաք Օբաման էբոլայի հարցերով պատասխանատու է նշանակել Ռոն Քլեյնին։ Նրա օրակարգը կներառի ոչ միայն էբոլայի վիրուսի տարածումը կասեցնելու գործը, այլեւ քաղաքական վնասների կասեցումը։ Ամերիկյան հողի վրա էբոլայի երեք դեպքերը նշանակալից վնաս են պատճառել նաեւ նախագահ Օբամայի վարչակազմին եւ դեմոկրատական կուսակցությանը։