Կիրակի, 19 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 22:27

Հայաստան

Ռասմուսենը մտահոգված է Ադրբեջանի կողմից մարդասպանի ներման կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «2004 թվականին կատարված արարքը զարհուրելի հանցագործություն է, որը չպետք է հերոսացվի»

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարության միջոցով սպանած մարդասպանին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու և պարգևատրելու կապակցությամբ:
 
Հանդես գալով Երևանում` Ռասմուսենն ասել է. «2004 թվականին կատարված արարքը զարհուրելի հանցագործություն է, որը չպետք է հերոսացվի: Մարդասպանին ներում շնորհելը վնաս է հասցնում փոխվստահության ձևավորմանը և չի նպաստում խաղաղության գործընթացին»:
 
«Բլումբերգ» գործակալության վկայությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ չի կարող լինել վերադարձ դեպի զինված հակամարտություն:
 
«Լարվածությունը պետք է նվազեցվի և անհրաժեշտ է ընդունել հստակ քայլեր՝ տարածաշրջանում համագործակցությունը և մերձեցումն առաջ տանելու համար», - իր ելույթում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--