Կիրակի, 19 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 20:34

ԱՄՆ

ՆԱՍԱ-ի «Հաբլ» աստղադիտակն ուղարկել է «տիեզերքի սկզբի» լուսանկարները

«Հաբլ»-ի հայտնագործությունը կնպաստի, որպեսզի գիտնականները պատասխան գտնեն «տիեզերքի լուսաբացի»՝ «Մեծ պայթյունից» հետո առաջացած ժամանակի վերաբերյալ իրենց ունեցած հարցերին

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
ՆԱՍԱ-ի «Հաբլ» աստղադիտակն ուղարկել է լուսանկարներ, որոնք, ըստ գիտնականների, կարելի է գնահատել որպես տիեզերքի վաղ ժամանակաշրջանի՝ «տիեզերքի սկզբի»  լուսանկարներ:
 
Լուսանկարներում պատկերված է մի քանի գալակտիկա, որոնք, ըստ գիտնականների, կազմավորվել են ավելի քան 13 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած «Մեծ պայթյունից», որը սկիզբ է դրել տիեզերքին, կարճ ժամանակ անց:
 
ՆԱՍԱ-ի համաձայն, լուսանկարում պատկերված յոթ գալակտիկաներից մեկը կարող է երբևէ տեսած ամենահին գալակտիկան լինել:
 
ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչության համաձայն, «Հաբլ»-ի հայտնագործությունը կնպաստի, որպեսզի գիտնականները պատասխան գտնեն «տիեզերքի լուսաբացի»՝ «Մեծ պայթյունից» հետո առաջացած ժամանակի վերաբերյալ իրենց ունեցած հարցերին:
 
Գիտնականները դեռևս համոզված չեն, թե արդյոք «տիեզերքի լուսաբաց» տեղի է ունեցել աստիճանաբար, թե այն եղել է մեկ հսկա իրադարձություն: Նրանք սակայն պնդում են, որ այն դարձել է բոլոր տարրերի ձևավորման սկիզբը, ինչի հետևանքով հետագայում Երկիր մոլորակի վրա կյանք է գոյացել:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--