Երկուշաբթի, 21 Ապրիլ 2014 թ., ժամանակը Երևանում` 16:08

Հայաստան

«Սիրիահայերը փախստական են, և նրանց օգնություն տրամադրելը քաղաքակիրթ ցանկացած պետության պարտքն է»

Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են Հայաստանին Սիրիան չդադարող քաղաքացիական պատերազմի պատճառով լքած հայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու մեջ

Սիրիահայերի ընտանիք՝ «Զվարթնոց» օդանավակայանում (Ամերիկայի Ձայն/Դ.Մարկոսյան)Սիրիահայերի ընտանիք՝ «Զվարթնոց» օդանավակայանում (Ամերիկայի Ձայն/Դ.Մարկոսյան)
x
Սիրիահայերի ընտանիք՝ «Զվարթնոց» օդանավակայանում (Ամերիկայի Ձայն/Դ.Մարկոսյան)
Սիրիահայերի ընտանիք՝ «Զվարթնոց» օդանավակայանում (Ամերիկայի Ձայն/Դ.Մարկոսյան)
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
«Սիրիահայերը նախ և առաջ փախստական են, և նրանց ապաստան ու օգնություն տրամադրելը քաղաքակիրթ ցանկացած պետության պարտքն է»:
 
Նման հայտարարությամբ, ըստ «Բլումբերգ» լրատվական գործակալության, հանդես է եկել է Լեռնային Ղարաբայի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հեռախոսով խոսելով Ստեփանակերտից:
 
Գործակալության վկայությամբ՝ Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են Հայաստանին Սիրիան չդադարող քաղաքացիական պատերազմի պատճառով լքած հայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու մեջ:
 
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլման Աբդուլաևի համաձայն, նման գործողությունները «սադրանք են Հայաստանի կողմից»:
 
«Հայաստանը դրանով փորձում է փոխել տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը», -ասել է Աբդուլաևը:
 
Գործակալությունը գրում է, որ Հալեպում, որտեղ ապստամբները մարտեր են վարում կառավարական ուժերի դեմ, բնակվում է 80-ից 120 հազար հայ, որոնցից մոտ 6 հազարը ապաստան են գտել Հայաստանում:
 
«Բլումբերգ»-ը հիշեցնում է նաև, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանն իր հերթին բազմիցս սպառնացել է  ուժի գործադրմամբ վերագրավել Լեռնային Ղարաբաղն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ վարվող բանակցությունները չբերեն որևէ արդյունքի:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Հարկավոր է պաշտպանել աշխարհի քրիստոնյաներինi
|| 0:00:00
...
 
🔇
X
18.04.2014
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը հայտարարում են, որ Արաբական գարունից հետո Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնյաների դեմ հարձակումների թիվը նկատելիորեն աճել է, ինչի հետեւանքով այս տարածաշրջանից սկսվել է նրանց մեծ արտահոսք։ Իսկ ԱՄՆ-ում քրիստոնեական հարցերով զբաղվող կազմակերպությունները մեղադրում են նախագահ Բարաք Օբամային նրա համար, որ նա դա կանխելու համար չի իրականացնում անհրաժեշտ քայլեր։