Կիրակի, 26 Հոկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 11:40

Աշխարհ

Հյուսիսային Կորեան արձագանքել է ՄԱԿ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների

Փխենյանն ակնարկել է միջուկային երրորդ փորձարկումն իրականացնելու հնարավորությունը

x
Արմեն Հովհաննիսյան
Հյուսիսային Կորեան արագ արձագանքել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից իր նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ընդունված որոշման:
 
Երկրի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը, պատժամիջոցների մասին նոր բանաձև ընդունելով, գործել է որպես «Միացյալ Նահանգների խամաճիկ»:
 
Նախարարությունը «ինքնախաբեություն և երկարի ստանդարտների գագաթնակետ» է անվանել ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանող բանաձևի ընդունումը:
 
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ երկիրը կշարունակի արբանյակներ արձակել՝ «համաշխարհային մակարդակի տիեզերական տիրություն դառնալու նպատակով»:
 
Հայտարարության մեջ ասվել է նաև, որ Հյուսիսային Կորեան հերքում է ապամիջուկայնացման շուրջ հետագա որևէ երկխոսության անցկացումն ու միջոցներ կձեռնարկի՝ իր զինված ուժերի ինքնապաշտպանական կարողությունների, ներառյալ «միջուկային զսպման» հնարավորությունների, բարձրացման ուղղությամբ:
 
Նման հայտարարությունը մեկնաբանվում է որպես նշան, որ աղքատ և մեկուսացված այս երկիրը նախատեսում է միջուկային երրորդ փորձարկում իրականացնել:
 
Հարավային Կորեայի Միավորման նախարարության խոսնակը, արձագանքելով Փխենյանի հայտարարությանը, ասել է, թե իր կառավարությունը «ափսոսանք» է  արտահայտել Հյուսիսային Կորեայի հայտարարության կապակցությամբ: Նա ասել է նաև, որ Փխենյանը պետք է դադարեցնի միջուկային հանրությանը լրացուցիչ սադրանքների իրականացմամբ սպառնալն ու հստակ քայլեր ձեռնարկի՝ ապամիջուկայնացման ուղղությամբ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայումi
|| 0:00:00
...
 
🔇
X
24.10.2014
Կիրակի օրը Ուկրաինայում կկայանան խորհրդարանական ընտրություններ՝ ավարտելով երկրում մեկ տարի առաջ սկսված հեղափոխությունը։ Սակայն ի՞նչ նշանակություն կունենան այս ընտրությունները Ուկրաինայի ապագայի համար։