Երկուշաբթի, 22 Դեկտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 18:15

Աշխարհ

Միջուկային «հաջող» փորձարկում՝ Հյուսիսային Կորեայում

Հյուսիսային Կորեան հայտնել է «ավելի թեթև, փոքրածավալ միջուկային ռումբ» փորձարկելու մասին

x
Արմեն Հովհաննիսյան
Հյուսիսային Կորեայի իշխանությունների համաձայն, երկրում «հաջողվել» է իրականացվել միջուկային երրորդ փորձարկումը՝ խախտելով միջուկային սպառազինության զարգացման ծրագիրը դադարեցնելու մասին ՄԱԿ-ի բազմաթիվ զգուշացումները:
 
Երկրի պետական լրատվամիջոցները երեքշաբթի օրը հաղորդել են «ավելի թեթև, փոքրածավալ միջուկային ռումբ» փորձարկելու մասին, որն ունի նախկինում փորձարկված միջուկային սարքերից պայթուցիկ ավելի մեծ ուժ:
 
Հաղորդագրության համաձայն, փորձարկումն իրականացվել է՝ «ի պատասխան Միացյալ Նահանգների անմիտ թշնամանքի»:
 
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունն անմիջապես դատապարտել է փորձարկումը՝ «ապակայունացնող խորը հետևանքներ ունեցող» անվանելով այն: Բան Կի-մունի համաձայն, փորձարկումն իրականացվել է՝ «կատարելով միջազգային պատժամիջոցների հստակ և ծանր խախտում»:
 
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «չափազանց սադրիչ» է անվանել Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված փորձարկումը՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ միջազգային անվտանգության համար:
 
Նախագահ Օբաման իր ուղերձում միջազգային հանրությանը «արագ և արժանահավատ» գործողությունների դիմելու կոչ է արել:
 
«Միացյալ Նահանգները կշարունակի նաև ձեռնարկել իր և իր դաշնակիցների անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ քայլեր», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
 
Հյուսիսային Կորեայի հիմնական դաշնակից Չինաստանը «հաստատուն կերպով դեմ» է արտահայտվել իրականացված միջուկային փորձարկման:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ռուսաստանի տնտեսության վատթարացման պատճառը ոչ-թե արեվմտյան պատժամիջոցներն են, այլ ռուսական կառավարության վարած սխալ ռազմավարությունըi
|| 0:00:00
...  
🔇
X
19.12.2014