Երեքշաբթի, 18 Հունիս 2013 թ., ժամանակը Երևանում` 11:54

Մերձավոր Արևելք

Բազմաթիվ զոհեր Իրաքում

Երկրում իրականացված ռմբային հարձակումները զոհերի և վիրավորների պատճառ են դարձել

Հարձակումների հետևանքներն Իրաքում (արխիվային լուսանկար)Հարձակումների հետևանքներն Իրաքում (արխիվային լուսանկար)
x
Հարձակումների հետևանքներն Իրաքում (արխիվային լուսանկար)
Հարձակումների հետևանքներն Իրաքում (արխիվային լուսանկար)
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Իրաքում իրականացված ռմբային բազմաթիվ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն տասը, վնասվածքներ ստացել ավելի քան 40 մարդ:
 
Ամենամեծ թվով զոհերի պատճառն է դարձել Բաղդադից դեպի հարավ գտնվող Մուսայիբ բնակավայրում իրականացված հարձակումը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել:
 
Իրաքի մայրաքաղաքից հարավային ուղղությամբ գտնվող ևս մեկ բնակավայրում՝ Հիլայում, մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյուն է իրականացվել: Մի քանի հարձակում տեղի է ունեցել նաև հյուսիսային Քիրքուք քաղքում:
 
Երկրի իշխանությունների համաձայն, որոշ հարձակումներ ուղղված էին պետական պաշտոնյաների ու շիա ուխտագնացների դեմ:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--