Կիրակի, 26 Մայիս 2013 թ., ժամանակը Երևանում` 10:27

Մերձավոր Արևելք

Բազմաթիվ ռմբակոծություններ Իրաքում

Հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 14 մարդ

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Իրաքում չորեքշաբթի օրն իրականացված բազմաթիվ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ:
 
Երկրի անվտանգության ուժերի և առողջապահական ծառայությունների կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, ամենամեծ թվով զոհերը գրանցվել են հյուսիսային Քիրքուք նահանգում, որտեղ չորս մեքենայում տեղադրված ռումբերի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ինը, վնասվածքներ ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:
 
Հարավային Հիլա քաղաքում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է չորս մարդ, իսկ մայրաքաղաք Բաղդադում նույն եղանակով իրականացված ռմբակոծության զոհ է գնացել մեկ մարդ, մի քանիսը վնասվածքներ է ստացել:
 
Իրաքում բռնությունների իրականացումը, որոնց գագաթնակետը եղել է 2006-ից  2007 թվականներն ընկած ժամանակահատվածը, վերջին տարիներին նվազել է: Այս տարվա սեպտեմբերին սակայն երկրում խռովությունների հետևանքով զոհվել է 365 մարդ՝ դարձնելով այն Իրաքում երկու տարվա ընթացքում գրանցված ամենաարյունոտ ամիսը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--