Չորեքշաբթի, 30 Հուլիս 2014 թ., ժամանակը Երևանում` 04:56

ԱՄՆ

Ինքնասպանությունները՝ ԱՄՆ-ի զինված ուժերում զոհերի հիմնական պատճառ

Պենտագոնին, ըստ էության, դեռևս չի հաջողվում հասկանալ և վերահսկողության տակ վերցնել այս միտումը

x
Արմեն Հովհաննիսյան
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի համաձայն, անցյալ տարի ԱՄՆ-ի զինծառայողների շրջանում ինքնասպանություն է գործել 349 կին և տղամարդ զինծառայող, ինչը գերազանցել է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների թիվը:
 
Ինքնասպանություն գործած զինծառայողների թիվը գերազանցել է 2011 թվականի նույն ցուցանիշը. նախանցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերի շարքերում ինքնասպանություն էր գործել 301 զինծառայող:
 
Որոշ փորձագետների համաձայն, այս տարի Միացյալ Նահանգների զինված ուժերի շարքում ինքնասպանությունների թիվն է՛լ ավելի բարձր կլինի:
 
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան «համաճարակ» է անվանել զինված ուժերի շարքում գրանցված ինքնասպանությունների թիվը, սակայն Պենտագոնին, ըստ էության, դեռևս չի հաջողվում հասկանալ և վերահսկողության տակ վերցնել այս միտումը:
 
Ինքնասպանությունների կանխարգելումը դարձել է Միացյալ Նահանգների զինված ուժերի հրամանատարության գերակայություններից մեկը: Ըստ վերլուծաբանների, ինքնասպանությունների թվի աճի մեջ որոշակի դերակատարություն ունեն լարվածությունն ու ալկոհոլը: Նրանք ասում են նաև, որ Իրաքում և գալիք տարի՝ Աֆղանստանում վարվող պատերազմներից հետո բազմաթիվ զինվորներ, նավաստիներ և ծովային հետևակի ստորաբաժանումների ծառայողներ մտավախություններ ունեն իրենց սպասող անորոշության հետ դեմ առ դեմ կանգնելու մասին:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Ասեկոսեները հրահրում են դեպի ԱՄՆ դեռահասների հոսքըi
|| 0:00:00
...
 
🔇
X
29.07.2014
Կենտրոնամերիկյան պետություններում տարածվող ասեկոսեները հրահրում են դեպի ԱՄՆ-ի հարավային սահմաններն առանց ուղեկցողի դեռահասների հոսքը: Տարածվող կեղծ տեղեկությունների համաձայն, Միացյալ Նահանգները համաներում է շնորհելու տարածաշրջանից ժամանած երիտասարդ ներգաղթյալներին