Մատչելի հղումներ

«Միսս տիեզերք» մրցույթի հաղթողը խոստացել է օգնել իր հայրենիքին


«Միսս տիեզերք-2011» մրթույցթի հաղթող, 25-ամյա Լեյլա Լոպեսը խոստացել է, որ կօգտագործի այս մրցույթում շահելու հանգամանքը` իր հայրենիք Անգոլային օգնելու նպատակով:

Լոպեսը Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացվող «Միսս տիեզերք-2011» մրթույցթի հաղթող է ճանաչվել երկուշաբթի ուշ երեկոյան` հաղթելով իր 88 մրցակիցներին և դառնալով այս մրթույթը հաղթած Անգոլայի առաջին ներկայացուցիչը:

«Միսս տիեզերք-2011» մրցույցը շահած Լոպեսն ազել է նաև, որ լինելով «Միսս Անգոլա», նա արդեն իսկ աշխատանք է կատարել երկրում աղքատ ընտանիքների երեխաներին, մեծահասակներին և ՁԻԱՀ-ով հիվանդներին օգնելու համար:

Լոպեսն ասել է, թե փորձում է անել ամեն ինչ` իր երկրին օգնելու համար, և որպես հեղինակավոր այս մրցույթի հաղթող իրեն կհաջողվի է՛լ ավելի մեծ օգնություն տրամադրել Անգոլային:

XS
SM
MD
LG