Մատչելի հղումներ

Մեքսիկայում հայտնաբերվել է միգրանտների լքված 370 երեխա


Մեքսիկայում հայտնաբերված լքված երեխաները տեղեկացրել են իշխանություններին, որ Միացյալ Նահանգներ իրենց տեղափոխելու համար վճարվել է 3-ից 5 հազար դոլար

Մեքսիկայի իշխանությունները հայտնաբերել են միգրանտների 370 երեխա, որոնց լքել են մարդկանց թրաֆիքինգ իրականացնող անձինք:

Թրաֆիքինգ իրականացնող անձինք գումար են գանձել ԱՄՆ-ում գտնվող միգրանտների երեխաներին Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար, ապա լքել նրանց:

Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտի համաձայն, երեխաները հայտնաբերվել են Մեքսիկայի 14 նահանգներում մարտի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Ինստիտուտի համաձայն, հայտնաբերված երեխաները չափազանց հոգնած էին և ապակողմնորոշված, տառապում էին ջրազրկումից, նրանցից շատերի ոտքերին վերքեր կային:

Մեքսիկայում հայտնաբերված լքված երեխաները տեղեկացրել են իշխանություններին, որ Միացյալ Նահանգներ իրենց տեղափոխելու համար վճարվել է 3-ից 5 հազար դոլար:

Մեքսիկայի տարածքով Միացյալ Նահանգներ ուղևորվող միգրանտների հիմնական մասը Կենտրոնական Ամերիկայի երկրներից են: Այս ճանապարհին նրանք դեմ առ դեմ են կանգնում բազմաթիվ վտանգների, այդ թվում՝ դժբախտ պատահարների, կողոպուտի, բռնաբարության, կամ հանցախմբի կողմից իրենց շարքերը ներգրավված լինելու վտանգին:
XS
SM
MD
LG