Երկուշաբթի, 01 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 15:12

Եվրոպա

Երկնաքարը Ռուսաստանում խուճապի պատճառ է դարձել

Երկնաքարի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 400 մարդ

Արմեն Հովհաննիսյան

Ռուսաստանի իշխանությունները համաձայն, Ուրալյան լեռների վրայով ուրբաթ օրն անցած երկնաքարի պայթյունի հետևանքով Չելյաբինսկի տարածաշրջանում վնասվածքներ է ստացել ավելի քան 400 մարդ:
 
Իշխանությունների համաձայն, տուժածների մեծամասնությունը վնասվածքներ է ստացել պայթյունի հետևանքով պատուհաններից ապակիները դուրս թռնելու հետևանքով:
 
Պայթյունի հետևանքով վնասվածքներ են հասցվել նաև Չելյաբինսկի ցինկի գործարաի տանիքին և պատերից մեկին: Քաղաքում գրանցվել են բջջային կապի խափանումներ:
 
Ռուսաստանի տարածքի վրա երկնաքարի պայթյունը տեղի է ունեցել որպես 2012 DA14 հայտնի աստերոիդի Երկրի մակերևույթից չափազանց մոտ ակնկալվող թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ: Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) համաձայն, 45 մետր լայնություն ունեցող աստերոիդը կարող է անցնել երկրագնդից ընդամենը 27 հազար կիլոմետր հեռավորության վրա: ՆԱՍԱ-ն սակայն պնդում է, որ աստերոիդի մոտեցումը երկրագնդի հետ բախվելու վտանգի չի ներկայացնում:
 
Եվրոպական տիեզերական գործակալությունն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի տարածքի վրա ուրբաթ օրը պայթած երկնաքարը 2012 DA14 աստերոիդի հետ որևէ առնչություն չունի:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Աշխարհի բնակչության ծերացման տնտեսական վտանգըi
|| 0:00:00
...
 
🔇
X
29.08.2014
Աշխարհը ծերանում է, ու ծերանում է մեծ արագությամբ։ Ու քանի դեռ մեծանում է թոշակի անցնող անձանց թիվը, ավելի են նոսրանում նրանց աշխատանքային տեղերը զբաղեցնող երիտասարդների շարքերը։ Փաստ, որը բացասաբար է ազդելու համաշխարհային տնտեսական աճի վրա։ Փորձագետները կարծում են սակայն, որ այս խնդրի համար կա լուծում։