Կիրակի, 07 Փետրվար 2016 թ., ժամանակը Երևանում` 00:29

    ԱՄՆ

    Ուժգին փոթորկի հարվածի են ենթարկվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջանները

    Փոթորիկն ԱՄՆ-ի հյուսիս-արևելք տեղաթոխվելուց առաջ բազմաթիվ ավերածությունների և հոսանքազրկումների պատճառ է դարձել հարավային և Միջին Արևմուտքի նահանգներում

    x
    Ձմեռային ուժգին փոթորիկը հարված է հասցրել Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան շրջաններին՝ ստեղծելով վտանգավոր պայմաններ վարորդների համար և դառնալով հազարավոր թռիչքների դադարեցման պատճառը:
     
    Փոթորիկն առաջացրել է ուժգին քամիներ, ձյուն և սառույց Նյու Յորք նահանգից մինչև Մեյն նահանգ: Փենսիլվանիա և Մասաչուսեթս նահանգներում ձյան ծածկույթը կազմել է առնվազն 30 սանտիմետր: Նահանգների իշխանությունները հորդորել են բնակիչներին հեռու մնալ ճանապարհներից:
     
    Վատ եղանակի պատճառով դադարեցվել է Ինդիանապոլիս քաղաքում ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային ասոցիացիայի երկու՝ «Ինդիանա Փեյսերս»  և «Չիկագո Բուլս» թիմերի միջև կայանալիք հանդիպումը:
     
    Փոթորիկը Միացյալ Նահանգների հյուսիս-արևելք տեղաթոխվելուց առաջ բազմաթիվ ավերածությունների և հոսանքազրկումների պատճառ է դարձել ԱՄՆ-ի հարավային և Միջին Արևմուտքի նահանգներում: Մի քանի պտտահողմ տեղի էր ունեցել Ալաբամա, Լուիզիանա, Միսիսիպի և Տեխաս նահանգներում:
     
    Փոթորկի հետ կապված միջադեպերի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ:
    Այս ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Քերրին ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:i
    || 0:00:00
    ...  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    05.02.2016
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լոնդոնում դոնոր պետությունների միջազգային համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի անունից մոտ մեկ միլիարդ դոլար է խոստացել սիրիացի փախստականների համար:

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

     
    Download mobile app for your Android device.
    Download mobile app for your iPhone or iPad.