Մատչելի հղումներ

Մալազիայի պաշտոնյաները հայտնել են MH370 թռիչքը կատարած օդանավի Հնդկական օվկիանոսում կործանված լինելու մասին


Միացյալ Նահանգները պատրաստվում է ուղարկել մասնագիտական հատուկ սարքավորումներ՝ օդանավի «սև արկղը» որոնելու գործում օժանդակություն ցուցաբերելու համար

Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը երկուշաբթի երեկոյան տեղեկացրել է, որ արբանյակային նոր տեղեկությունների համաձայն, Մալայզիայից մեկնած՝ MH370 թռիչքը կատարած օդանավը, որտեղ գտնվել է 239 ուղևոր և անձնակազմի անդամները, կործանվել է Հնդկական օվկիանոսում:

Վարչապետ Ռազակն իր հայտարարության մեջ սակայն չի նշել, որ կործանված օդանավի մասերը հայտնաբերվել են: Նրա համաձայն, Մեծ Բրիտանիայի քննիչների կողմից տրամադրված և «նախկինում երբևէ չիրականացված վերլուծությունը» որպես հիմք է ծառայել՝ եզրակացնելու համար, որ օդանավի գտնվելու վերջին վայրը եղել է Ավստրալիայի Պերտ քաղաքից դեպի արևմուտք գտնվող Հնդկական օվկիանոսի հատվածում:

Հնդկական օվկիանոսի հարավային մասում գտնվող Ավստրալիայի և Չինաստանի որոնողական խմբերն իրենց հերթին հաղորդել են լրացուցիչ մնացորդներ հայտնաբերելու մասին, որոնք, իրենց համաձայն, կարող են լինել MH370 թռիչքը կատարած օդանավի մնացորդները:

Միացյալ Նահանգներն այս ընթացքում պատրաստվում է ուղարկել մասնագիտական հատուկ սարքավորումներ՝ օդանավի «սև արկղը» որոնելու գործում օժանդակություն ցուցաբերելու համար:
XS
SM
MD
LG