Մատչելի հղումներ

Մագնիսները թուլացնում են հոգեգան ընկճվածությունը


Մեկ րոպեում չորս էլեկտրական զարկ հաղորդելով մագնիսին՝ էլեկտրաքիմիական փոփոխությունների շղթա է առաջանում ուղեղում, որն օգնում է հոգեկան ընկճվածության բուժմանը

Հոգեկան ընկճվածությունը աշխարհում անաշխատունակության չորրորդ խոշորագույն պատճառն է, որից ամեն տարի տուժում են ավելի քան 19 միլիոն ամերիկացիներ։ Բուժումը մատչելի է, սակայն ոչ բոլորն ամբողջությամբ կբուժվեն:

Մելիսա Շուլցը սիրում է ժամանակ անցկացնել իր երկու լավագույն ընկերների հետ: Սակայն եղել են ժամանակներ, երբ նույնիսկ այդ ժամանցը հաճելի չէր նրա համար:

«Ինձ զգում էի մինչև ծնկներս ցեխի մեջ», - ասում է Շուլցը:

Հոգեկան ընկճվածության առաջին նախանշանները նա զգացել է 12 տարեկանում: 33 տարեկան հասակում քնաբերի պատահականորեն շատ ընդունման արդյունքում մի քանի օր անցկացրել էր հիվանդանոցում:

Արիզոնա նահանգի Շուլթեի ինստիտուտի հոգեբույժ Հ. Շուլթեի համաձայն, եթե որևէ մեկի մոտ հոգեկան ընկճվածության փոքր շրջան է եղել, ապա 50 տոկոս հնարավորություն կա, որ այն կկրկնվի:

Սննդի և դեղորայքի դաշնային գործակալությունը հաստատել է միջգանգային մագնիսական խթանմամբ բուժումը այն հիվանդների դեպքում, ում հակադեպրեսանտային դեղորայքը չի օգնել:

Երեք տարի առաջ Սթիվին հոգեկան ընկճվածություն ախտորոշեցին:

«Ատում էի շուրջս ամեն ինչ, ոչինչ չէի ցանկանում՝ մահից բացի», - ասում է Սթիվը:

Հոգնելով դեղորայքից, որը չէր օգնում, Սթիվը որոշեց փորձել միջգանգային մագնիսական խթանումը, որի դեպքում տափօղակի չափ մագնիս է տեղադրվում ուղեղի առաջնային ձախ կողմում: Մեկ րոպեում չորս էլեկտրական զարկ հաղորդելով մագնիսին՝ էլեկտրաքիմիական փոփոխությունների շղթա է առաջանում ուղեղում, որն օգնում է հոգեկան ընկճվածության բուժմանը: Սա կատարվում է օրական 37 րոպե:

«Այժմ հստակ կարողանում ենք հետևել, թե որքան էներգիա ենք հաղորդում որոշակի ժամանակի ընթացքում», - ասում է հոգեբան Շուլթեն:

Հիվանդներին անհրաժեշտ է բուժումը կրկնել չորսից վեց շաբաթ՝ շաբաթական հինգ օր:

Երկար գործընթացը Սթիվին չի հուսահատեցրել։ Նա հուսով է՝ այս բուժումը կօգնի բարելավել իր տրամադրությունը և թուլացնել ընկճվածությունը:

Սննդի և դեղորայքի դաշնային վարչությունը չի հաստատել միջգանգային մագնիսական խթանումը երկբևեռ ըկնճվածության դեպքում: Մարդկանց փոքր խմբի մոտ այն կծկման նոպա է առաջացրել:
XS
SM
MD
LG