Մատչելի հղումներ

Ծնկքի փոխարինումը վերացնում է ցավը


Եթե նոր ծնկի կարիքն ունեք, ապա ձեր ամենամեծ մտահոգությունը ցավն է և վիրահատությունից հետո երկար վերականգնումը: Սակայն կարող եք վիրահատվել, ապաքինվել և քայլել՝ շատ արագ դուրս գերվելով հիվանդանոցից ։

Ամեն տարի ավելի քան 700 հազար մարդ ծնկի փոխարինման վիրահատություն է ունենում: Սակայն հիվանդանոցային վերականգնումը երկարատև է՝ մասամբ վիրահատության ժամանակ օգտագործվող ցավազրկող թմրադեղերի պատճառով, որոնք առաջացնում են բազում խնդիրներ՝ սրտխառնոց, շփոթմունք և հիշողության կորուստ:

Ֆլորիդայի հիվանդանոցում բժիշկների խումբը բժիշկ Հյու Մորիսի գլխավարությամբ կատարելագործել է վիրահատության եղանակը: Ոչ-թմրադեղային դեղորայք է օգտագործվում ոտքի վերևի մասում, որը թմրեցրել է ոտքը վիրահատության ժամանակ և թմրած է պահել վիրահատությունից հետո երկու օր: Արդյունքում՝ հետվիրահատական ցավի 95 տոկոսի նվազում:

«Քանի որ ցավն ավելի լավ է վերահսկվում, նրանք կարող են ավելին անել իրենց բուժման ընթացքում», - ասում է բժիշկը:

Նոր եղանակը նշանակում է, որ մինչև վեց ամիս տևող բուժումը այժմ կարող է տևել ընդամենը վեց շաբաթ:

Բժիշկ Մորիսի խումբը ղեկավարում է «նյարդի խցանում» կատարելագործված եղանակը, որը վեց տարի մշակման փուլում էր: Առայժմ՝ վեց ամիսների ընթացքում այն օգտագործվել է ավելի քան 100 հիվանդի դեպքում:

XS
SM
MD
LG