Չորեքշաբթի, 19 Հունիս 2013 թ., ժամանակը Երևանում` 12:34

Եվրոպա

Դատարանը կրճատել է Խոդորկովսկիի և Լեբեդևի ազատազրկման ժամկետները

Որոշումն ընդունվել է պատիժը կրող Խոդորկովսկիի և Լեբեդևի փաստաբանների միջնորդությամբ, ինչպես նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքում ավելի վաղ կատարված փոփոխությունների հիման վրա

x
ՏԵՔՍՏԻ ՉԱՓԸ - +
Արմեն Հովհաննիսյան
Մոսկվայի քաղաքային դատարանը հինգշաբթի օրը երկու տարով՝ 13-ից մինչև 11 տարի, կրճատել է «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի և «Մենատեպ» ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի ազատազրկման ժամկետները:
 
Այս որոշումն ընդունվել է պատիժը կրող Խոդորկովսկիի և Լեբեդևի փաստաբանների միջնորդությամբ, ինչպես նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքում ավելի վաղ կատարված փոփոխությունների հիման վրա:
 
Ազատազրկման ժամկետները կրճատելու արդյունքում Լեբեդևը կարող է ազատ արձակվել 2014 թվականի հուլիսի սկզբին, իսկ Խոդորկովսկին՝ 2014-ի հոկտեմբեր ամսին:
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանի երկու գործարարները կրկին դատապարտվել էին ազատազրկման 2010 թվականի դեկտեմբերին՝ «նավթի յուրացման և փողերի լվացման համար»:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Loading
12:00:00 / -:--:--

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Loading
12:00:00 / -:--:--