Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 թ., ժամանակը Երևանում` 20:46

ԱՄՆ

«ԱՄՆ-ը ցանկանում է արագացնել անցումը Սիրիայում»

Քերի. ԱՄՆ-ն ուսումնասիրում է Սիրիայում իշխող վարչակարգը փոխելու ճանապարհները»

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին չորեքշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ցանկանում են արագացնել քաղաքական անցումը Սիրիայում:
 
Հանդես գալով Փարիզում Ֆրանսիայի իր գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ, Ջոն Քերին ասել է, որ Միացյալ Նահանգները «ուսումնասիրում է Սիրիայում իշխող վարչակարգը փոխելու ճանապարհները»:
 
Ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարի, այս նպատակին հասնելու ուղիները կքննարկվեն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հինգշաբթի օրը «Սիրիայի բարեկամների» կայանալիք հանդիպման ընթացքում, որին մասնակցելու են Սիրիայի ընդդիմությանը սատարող պետությունների ներկայացուցիչները:
 
Քերիի համաձայն, Վաշինգտոնը քննարկում է Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող օգնության ծավալի ավելացումը, որը, ըստ արտգործնախարարի, «լրացուցիչ օժանդակության կարիք ունի»:
 
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել այն ժամանակ, երբ, ըստ հաղորդագրությունների, Միացյալ Նահանգներում քննարկվում է Սիրիայի ընդդիմությանը «ոչ մահացու օգնության» տրամադրման ընդլայնման հնարավորությունները:
 
Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների պաշտոնյաների համաձայն, այն ընթացքում, երբ արտգործնախարար Քերին շարունակում է իր միջազգային առաջին շրջագայությունը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պետություններ, ԱՄՆ-ի Սպիտակ տանը դեռևս անցկացվում են Սիրիայի ընդդիմության նկատմամբ կիրառվելիք նոր քաղաքականության քննարկումներ:
 
Միացյալ Նահանգները մինչև օրս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին տրամադրել է միայն հեռահաղորդակցման սարքավորումներ: ԱՄՆ-ի պաշտոնյաները դեմ են հանդես գալիս ընդդիմադիր ուժերին ռազմական օգնություն ուղարկելուն՝ մտավախություն ունենալով, որ որպես օգնություն ուղարկված սպառազինությունը կարող է հայտնվել ծայրահեղականների ձեռքում:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
ԱՄՆ-ում երեխաների ծախսը` մի քանի հարյուր հազար դոլարi
|| 0:00:00
...
 
🔇
X
01.09.2014
ԱՄՆ-ում շարունակում են բարձրանալ երեխաների համար միջին ծախսի ծավալները։ Միջին եկամուտ ունեցող ընտանիքներում 2Օ13 թվականին ծնված երեխաների համար միչեւ 18 տարեկան դառնալը ծնողները կծախսեն ավելի քան 24Օ հազար դոլար, իսկ երբ նա շարունակի ուսումը բարձրագույն հաստատություններում, ընտանիքից կպահանջվի եւս այդքան գումար։