Մատչելի հղումներ

Քերրին մտադրված է այցելել 5 երկրներ և բացատրել Իրանի գործարքի էությունը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հինգ երկրներ է այցելելու ուրբաթ օրվանից սկսյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական ու անվտանգային կապերը և թուլացնել Իրանի միջուկային ծրագրի գործարքի հետ կապված մտահոգությունները:

Նպատակ ունենալով ամրապնդել կապերը դաշնակիցների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Եգիպտոսում ու Քաթարում կհանդիպի իր պաշտոնակիցներին: Պետքարտուղարի այցը Եգիպտոս տեղի կունենա երկու երկրների միջև առկա լարվածության վերացմանը ուղղված ջանքերի ժամանակահատվածում: Լարվածությունը պայմանավորված է իսլամիստ նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների դեմ Եգիպտոսի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներով: Երկու երկրները ռազմավարական երկխոսություն կվարեն՝ կենտրոնանալով քաղաքական, տնտեսական ու անվտանգության հարցերի վրա:

Վաշինգտոնից գործող Միջազգային խաղաղության հարցերով Քարնեգիի հիմնադրամի աշխատակից Միշել Դյունի խոսքերով. Եգիպտոսում պետքարտուղար Քերրի համար իրական փորձություն է լինելու, ինչպես քննարկել տարածաշրջանային իրադրությունը, պայքարը ահաբեկչության դեմ,Եգիպտոսում առկա իրավիճակը, և ինչպես համատեղել դրանք՝ հաշվի առնելով Մուրսիի կողմնակիցների իսլամիստական հայացքները:

Քաթարում, Քերրին կհանդիպի Ծոցի համագործակցության խորհրդի անդամների հետ։ Վերջիններս մտահոգություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այնպես, ինչպես ԱՄՆ-ի օրենսդիրները։ Հանրապետական Թոմ Մարինոն այդ գործարքի արդյունքներից մտահոգվածների շարքում է. «Մենք ունենք ամերիկյան քաղաքացիներին աղետից պաշտպանելու իրավունք։Այս երկիրը ձեռք է բերում միջուկային կարողություններ: Իսկ պատժամիջոցներն իրենց արդյունքը տվել են։ աշխատում են»:

Որոշ վերլուծաբաններ, ինչպես Դանիել Սերվերը Ջոն Հոփքինս համալսարանից, հակված են համարելու, որ այս միջուկային գործարքը կարող է ի նպաստ լինել Պարսից ծոցի երկրներին. «Ավելի լավ է, որ Իրանը 10-15 տարի հեռու մնա միջուկային զենք արտադրելու հնարավորությունից, քան որեւէ գործարք չկնքվեր։ Սերվերը համոզված չէ, որ Քերրիին կհաջողվի փարատել Պարսից ծոցի դաշնակիցների մտահոգությունները, ովքեր վախենում են, որ այդ գործարքը ավելի կապակայունացնի տարածաշրջանը»:

XS
SM
MD
LG